00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խուզարկում են Գագիկ Խաչատրյանի որդիների տներն ու գրասենյակները

© Photo : Facebook / Galaxy Group of CompaniesСоучредитель группы компаний «Галакси», председатель совета директоров компании Ucom Гурген Хачатрян
Соучредитель группы компаний «Галакси», председатель совета директоров компании Ucom Гурген Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սա արդեն իսկ Գագիկ Խաչատրյանի որդիների տան խուզարկության երկրորդ դեպքն է` երկու ամիս առաջ նույնպես խուզարկություն էր իրականացվել։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Այս պահին խուզարկություններ են տեղի ունենում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների բնակարաններում, ինչպես նաև գրասենյակներում։ Sputnik Արմենիային հայտնեցին Խաչատրյանների փաստաբանական խմբից։

«Առաջին խուզարկությունը եղել է դեռ փետրվարի 19–ին։ Սա արդեն խուզարկման երկրորդ դեպքն է»,– ասացին Խաչատրյանների փաստաբանական խմբից։

Председатель КГД Гагик Хачатрян на итоговом заседании 2012 года (28 декабря 2012). Еревaн - Sputnik Արմենիա
«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ

Ի դեպ, փաստաբանական խումբն անօրինական է համարում այս խուզարկությունը։

Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խուզարկության ընթացքում Ոչինչ չի հայտնաբերվել, նրա խոսքով` հավանաբար փաստաթղթեր էին փնտրում։ Սարգսյանը նշեց, որ այս  խուզարկություններն իրականում վաղուց կատարվել էին, քանի որ սովորաբար խուզարկություններ արվում են գործի սկզբնական փուլում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարել էր, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին երեկ` ապրիլի 29-ին, ծանուցագիր է ուղարկվել քննչական մարմին ներկայանալու համար։ Ըստ պաշտպանների` ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն երեկոյան դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից։

Հավելենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Իսկ օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում: Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

Լրահոս
0