https://arm.sputniknews.ru/20200430/rusastany-erkaradzgec-otarerkracineri-mutqi-sahmanapakumneri-jamkety-22898777.html
Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը
Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգեց երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների ժամկետը, դրանց չեղարկման ժամկետները դեռ հայտնի չեն։ 30.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-30T16:43+0400
2020-04-30T16:43+0400
2020-04-30T16:45+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2173/01/21730194_0:33:3060:1763_1920x0_80_0_0_200559c4c361143e5818fd9f9853e4a5.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2173/01/21730194_0:0:3060:1922_1920x0_80_0_0_c2a0f990788fc123cab29c0537f4ef01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, միխայիլ միշուստին, կորոնավիրուսը աշխարհում
ռուսաստան, աշխարհ, միխայիլ միշուստին, կորոնավիրուսը աշխարհում
Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը
16:43 30.04.2020 (Թարմացված է: 16:45 30.04.2020) Ռուսաստանի կառավարությունը երկարաձգեց երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների ժամկետը, դրանց չեղարկման ժամկետները դեռ հայտնի չեն։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։
Համապատասխան կարգադրությունը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում։
Ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ՌԴ սահմանը հատելու սահմանափակումների չեղարկման վերաբերյալ դեռ հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել։
Միշուստինը հայտնել է նաև, որ սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է անորոշ ժամկետով` մինչև վարակի դեմ պայքարի ավարտը և համաճարակաբանական իրավիճակի բարելավումը։
Միևնույն ժամանակ օտարերկրյա քաղաքացիների որոշ խմբերի համար մուտքի սահմանափակումները կչեղարկվեն։ Դա մասնավորապես վերաբերում է մասնագետներին, որոնք իրականացնում են ներմուծված սարքավորումների կարգավորում և տեխսպասարկում։
Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է ՀՀ նախագահի՝ «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
Կարգադրության տեքստում նշվում է, որ մուտքի սահմանափակումները չեն գործում նաև արտասահմանում բնակվող ՌԴ քաղաքացիների` Ռուսաստան կամավոր տեղափոխման և վերաբնակեցման պետական աջակցության ծրագրի մասնակիցների համար: