ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Արևելքի թանգարանն ապրիլի 30-ին հայկական մանրանկարչությանը նվիրված առցանց դասախոսություն կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում է թանգարանի կայքը։
Առցանց դասախոսությունը YouTube ալիքում կանցկացվի «Արևելքը՝ տանը» նախագծի և Կովկասի շաբաթվա շրջանակում։
«Հայաստանում մանրանկարներով նկարազարդած բազմաթիվ միջնադարյան ձեռագրեր են պահպանվել՝ ավետարաններ և սաղմոսարաններ, քրիստոնեական սրբերի գրվածքների ժողովածուներ։ Էլ ավելի շատ ձեռագրեր ոչնչացվել են Հայաստանի դժվարին պատմության ընթացքում։ Ինչպե՞ս էր ստեղծվում միջնադարյան գիրքը։ Ի՞նչ նյութերից։
Ինչո՞ւ էին հայերը գերադասում մանրանկարչությունը։ Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում առանձնահատուկ, սրտացավ վերաբերմունքը ձեռագիր գրքի հանդեպ. նրանք դրա համար փրկագին էին վճարում ու հետ բերում «գերությունից», անգամ իրենց հետ տանում էին գաղթի ճամփեքին։ Այս և այլ հարցերի պատասխանները հանդիսատեսը կստանա դասախոսության ընթացքում»,-նշվում է թանգարանի կայքում։
Հայկական մանրանկարչության ամոքիչ ուժը
Ինչպես հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը, հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտել հայկական ձեռագրերի մանրանկարները, որոնցից շատերը արվեստի իսկական գլուխգործոցներ են։