00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չգազաֆիկացված 310 գյուղերի բնակիչների` փետրվարի էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50, ընդհուպ մինչև 70 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի փետրվարին սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարները։

«Կառավարությունը մինչ այս աջակցում էր մինչև 10 000 դրամ էլեկտրաէներգիայի սպառում ունեցողներին, սակայն հիմա կաջակցենք նաև նրանց, ովքեր փետրվարին 10 001–25 000 դրամի էլեկտրաէներգիա և 30 001–40 000 դրամի գազ են սպառել։ Այդպիսով 207 837 էլեկտրաէներգիայի, իսկ 81 697 գազի բաժանորդներ փոխհատուցում կստանան»,–ասաց վարչապետը։

Ավելին, 50 տոկոս փոխհատուցում կտրամադրեն նաև մարտին մինչև 3000 դրամի ջուր սպառած բաժանորդներին. 424 972 բաժանորդ կօգտվի այս աջակցությունից։

Իսկ չգազաֆիկացված 310 գյուղերի բնակիչների փետրվարյան էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50, ընդհուպ մինչև 70 տոկոսով։ Այսպիսով, ըստ Փաշինյանի, կոմունալ ճգնաժամի հարցը փակում են, քանի որ 4-5 մլրդ դրամ են ծախսում քաղաքացիների կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար։

Премьер-министр Никол Пашинян звонит гражданам (28 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հունվարից հոսանք չունենք». Փաշինյանը զանգեց հոսանքազրկված քաղաքացիներին

Փաշինյանը հորդոր ուղղեց նաև նրանց, ովքեր ի վիճակի են կատարել վճարումները։

«Կոչ եմ անում րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը։ Ամոթ է։ Հիշեցնում եմ` խոսքը նրանց մասին է, որոնք ունեն հնարավորություն»,–ասաց վարչապետը։

Ո՞ւմ կարող են չվճարել արտակարգ դրության ժամանակ. ինչ է փոխվել Աշխատանքային օրենսգրքում

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր շուրջ 1 ժամ զրուցում էր այն քաղաքացիների հետ, որոնց տան էլեկտրաէներգիան անջատել էին վճարում չկատարելու պատճառով։ Նրա հետ զրուցում շատերը նշեցին, որ գումար չունեն, դրա համար էլ վճարումներ չեն արել։

Ավելի վաղ` ապրիլի 28–ին, Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ և 623 հազար գազի բաժանորդ, անջատվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանքը և 736 գազի բաժանորդների մատակարարումը: Ընդ որում` էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազար և ավելի դրամ։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

Լրահոս
0