ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ճանաչված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում կատարել կյանքի և մարդկանց հանդեպ իր հայացքների մասին։
«Երբ սովորում ես ժպտալ, չնայած նրան, որ աչքերդ մատնում են, ուրեմն դու մեծացել ես... ու մեծացել ես ոչ թե օրերով կամ տարիներով, այլ սրտով, մեծ սիրտն է միայն կարողանում աշխարհին ժպտալ, նույնիսկ, երբ փոխադարձությամբ ստանում է ցավ ու կսկիծ: Մարդը պիտի նորից սովորի կարեկցել մարդուն` իր նմանին, գուցե հետո նորից սովորի սիրել, կամ գոնե մի քիչ հարգել ու իսկապես հաշվի առնել»,-գրել է Նազենին:
View this post on Instagram
Հաղորդավարուհու գրառումը հուզել է նրա հետևորդներին։ Օգտատերերից շատերն են մեկնաբանություններում մեջբերել հայտնի փիլիսոփաների, մեծ գրողները խոսքերը, որոնք ևս վերաբերվում են կյանքի հանդեպ մարդկային հայացքներին։ Հաշված ժամերի ընթացքում հաղորդավարուհու գրառումը հավանել են ավելի քան 13․800 օգտատերեր։
Անահիտ Սիմոնյանը հաստատեց. ինքն ու Հայկոն բաժանվել են
Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցցանցերում, նա հաճախ է իր հետևորդների հետ զրուցում տարբեր թեմաներից։ Իսկ վերջերս կարանտինային ձանձրույթը ցրելու համար Նազենին նոր նախագիծ է սկսել, որը կոչվում է «Ինստամերկ»։
Ուղիղ եթերի ընթացքում հայտնի մարդիկ խոսում են հանրության համար իրենց կյանքի անհայտ կողմերից, հաճախ բավականին անկեղծ պատասխանելով օգտատերերի հնչեցրած անձնական բնույթի հարցերին։
«Անհարմար դիրքն ու մենակությունը պատճառ չեն, որ ավելուկը վատ ստացվի»․ Նազենի Հովհաննիսյան