ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ՀՀ տարբեր քննչական մարմիններում այս պահին քննվում են մի քանի քրեական գործեր, որոնք առնչվում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի տնտեսական գործունեությանը:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Գործ ունենք ծավալների առումով նախադեպը չունեցող քննության հետ: Քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ մենք օպերատիվ ու փաստական տվյալներ ունենք, որոնք վկայում են 10-15 տարի տևական ժամանակ թաքցրած ու արտոնյալ գործողություն իրականացրած սուբյեկտների վերաբերյալ»,- ասաց Դավթյանը:
Ընդ որում՝ տնտեսական գործունեությունն իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, բայց ղեկավարվել 1-2 կենտրոններից:
«Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել: Այս հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գումարային շարժերը, ըստ էության, առերևույթ վկայում է, որ կազմակերպվել է այնպես, որպեսզի մի օր դրանց բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»,- նշեց դատախազը՝ պարզաբանելով, որ խոչընդոտները պայմանավորված են գործունեությունը քողարկված իրականացնելու հանգամանքով:
«Թույլ տվեք՝ մենք որոշենք». ՊԵԿ նախագահը խոսեց Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրգործից
«Այն փուլում, որ ապացուցողական անհրաժեշտ բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն նաև հետապնդումներ: Առանձին դեպքերում ներկայում էլ ունենք որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ, ինչը վկայում է, որ արդեն իսկ այդքան դրվագներով ապացուցողական բազա ապահովվել է»,- ընդգծեց նա:
Գլխավոր դատախազը հիշեցրեց նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան