00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական բյուջեում փոփոխություն արվեց. կորոնավիրուսի վնասը գնահատվեց 300 միլիարդից ավելի

© Photo : PhotolureГосбюджет
Госбюджет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմության մի հատվածը դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած առաջարկին, իսկ մյուս մասը մի կողմ դրեց կուսակցական շահը:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. 101 կողմ, 17 դեմ ձայնով Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին` կառավարության առաջարկած նախագիծը:

Դրանով, հիշեցնենք, ֆինանսների նախարարությունն առաջարկել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաշվարկով` 2020 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական 4.9 տոկոս աճը փոխել 2 տոկոսանոց անկմամբ:

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը ստիպում են օրենքներ փոխել. ԱԺ-ն դեմ չէ

Բացի այդ, առաջարկվում է ճգնաժամից տուժած սոցիալ-տնտեսական աջակցության պետական փաթեթների ընդհանուր չափը սահմանել 150 մլրդ դրամի չափով, որից 25 մլրդ դրամը ձեռնարկություններին աջակցության ծրագրեր են, 25 մլրդ դրամը՝ սոցիալական աջակցության ծրագրերը, 80 մլրդ դրամը` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը, 20 մլրդ դրամը` պահուստային միջոցներ՝ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

Միաժամանակ, բյուջեի մասին նոր ընդունված օրենքով` բյուջետային միջոցների պակասուրդը լրացնելու համար նախատեսվել է սահմանել լրացուցիչ 260 մլրդ դրամի արտաքին միջոցներ ներգրավելու հնարավորություն:

Նախագիծը հատկապես թեժ քննարկման առիթ էր դարձել դրանում առկա այն դրույթի պատճառով, որը նախատեսում էր ընթացիկ տարվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված վերաբաշխումների անհրաժեշտության դեպքում դրանք պատվիրակել կառավարությանը՝ չնախատեսելով ԱԺ-ի կողմից հաստատելու պահանջը:

Մարուքյանը շրխկացրեց դուռն ու հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից

Այս դրույթի դեմ հատկապես բուռն էր արտահայտվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը՝ ասելով.

«Էդ մի կարծիք ասելու հնարավորությունն է մնացել, հիմա դուք այս փաթեթով առաջարկում եք, որ խորհրդարանն ինքն իրեն զրկի այդ իրավունքից»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, թեև երկու օր տևած քննարկման ընթացքում քննադատել էին կառավարության այդ առաջարկը, բայց այսօր քվեարկությունից առաջ հայտարարեցին, որ «կողմ» են քվեարկելու նախագծին՝ ստորադասելով կուսակցական շահը պետության ընդհանուր շահին:

Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից

Լրահոս
0