ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է կայացրել, որով մեղմել է նախկինում ընդունված տեղաշարժի սահմանափակումները:
Թույլատրվում է նաև բնակության վայրից մինչև 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնել:
Բացի այդ այսուհետ քաղաքացիները կարող են իրենց բնակության վայրից մինչև 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնել 2 չափահաս երեխաների հետ կամ ընտանիքի անդամներով: Նախկինում գործող առավելագույնը 2 անձին վերաբերող սահմանափակումը ևս հանվել է:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։ Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում
Սակայն տնտեսական հետևանքները մեղմելու համար ապրիլի 22–ից տնտեսական գործունեության որոշ տեսակների գործունեությունը թույլատրվել է` պայմանով, որ կպահպանվեն անվտանգության կանոննները։