00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

© Sputnik / Diana AtoyanОтражение логотипа Ucom на стекле автомобиля
Отражение логотипа Ucom на стекле автомобиля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գուրգեն Խաչատրյանն ասել է, որ այս ընթացքում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի իրենից պահանջել են օտարել Ucom-ը, հակառակ դեպքում սպառնալով կարճ ժամկետում իրեն մեղադրել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել պետական մակարդակով ապօրինությունների վերաբերյալ։

Мужчина проходит мимо офиса компании Ucom на проспекте Маштоца (10 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ucom-ի շուրջ նոր կրքեր են հասունանում. նոր տնօրենը պաշտոնապես չի նշանակվել

«Այս թեման հասունացել էր երկար ժամանակ, բայց մինչև վերջին պահը հույս կար, որ ողջախոհությունը կհաղթի և գործընթացները կմնան տրամաբանության մեջ։ Այսօր արդեն ակնհայտ սուտ տեղեկատվությամբ փորձ է արվում հերթական անգամ մանիպուլացնել հասարակությանը, այն էլ վարչական լծակների կիրառմամբ։ Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաև ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով»,-հայտարարել է Խաչատրյանը։

Ucom–ը կռվախնձոր է դարձել. ի՞նչ է տեղի ունենում ընկերությունում, և ո՞րն է ելքը

Նրա խոսքով` վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու։ Ասում է` հստակ հայտնել են, որ չհամաձայնվելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

«Ու քանի որ իրավական եղանակով պաշտպանվելու գործիքակազմը երկրի ներսում սպառվել է, մենք ստիպված են հանրայնացնել այս գործընթացը և դիմել միջազգային հարթակների։ Կոչ ենք անում ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին, ՀՀ-ում գործող տեղական և միջազգային բիզնես ասոցացիաներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան կազմակերպություններին հետևել այս գործընթացին և գնահատականներ տալ։ Ucom-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»,-ասել է նա։

Խաչատրյանը պահանջում է անհապաղ դադարեցնել ապօրինությունները և տեղեկացնում, որ ճնշումների, սադրանքների, պետական որոշ լծակների ոչ իրավաչափ կիրառման միջոցով իրականացվող ճնշումներին տեղի չի տալու։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների կողմից և գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել է դառնալ երկրի թիվ մեկ գործատուներից մեկը՝ մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով։

Кадр из видeообращения Айка Есаяна сотрудникам Ucom - Sputnik Արմենիա
Ucom-ի համար պատրաստ են ավելի քան 34 մլրդ դրամ վճարել. Եսայանների վերջնական առաջարկը

Ընկերությունների խումբն իր գործունեությամբ նաև զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018-ին 315,000 դրամ է եղել, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով մոտ 370,000 դրամ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից է մեկը՝ տարեկան 13-15 միլիարդ ՀՀ դրամ հարկային վճարումներով։

Հիշեցնենք` օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Մեկ օր անց՝ ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Ucom–ի 800 աշխատողների գործողությունները կարելի է որակել որպես շանտաժ». Սաղյան

Նշենք, որ Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:

Իսկ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Հավելենք նաև, որ ապրիլի 23–ին հայտնի դարձավ, որ Ucom ընկերության հիմնադիր, 5.94%-ի բաժնետեր Հայկ Եսայանը եղբոր` Ալեքսանդր Եսայանի հետ նոր ընկերություն են հիմնել։ Այն կոչվում է ՕԼՆԵԹ։ Եղբայրների խոսքով` ՕՆԼԵԹ–ը հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում։

Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել

Լրահոս
0