00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում

© Sputnik / David GalstyanПризывники на Республиканском сборном пункте
Призывники на Республиканском сборном пункте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի նորակոչիկների շրջանում վարակի տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ՀՀ ՊՆ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի ամառային զորակոչն անվտանգ կազմակերպելու համար:

Մասնավորապես, ինչպես Facebook-ի իր էջում նշել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել:

Пресс-секретарь МО РА Шушан Степанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ստեփանյան. «Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն խիստ բժշկական մշտադիտարկման ներքո»

Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով:

Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով: Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը: Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։

Ստեփանյանը նաև նշում է, որ զորակոչիկները, որոնք կժամանեն հավաքատեղի Երևան քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրերից, գիշերը չեն անցկացնի այդտեղ, վիճակահանությունից անմիջապես հետո նրանք կուղևորվեն զորամասեր: Բարձր ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն:

Զինվորական ստորաբաժանումներում նորակոչիկները երկու շաբաթով կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ հսկողության ներքո, անհրաժեշտության դեպքում նաև՝ կթեստավորվեն:

Կորոնավիրուսն ամառային զորակոչին չի խանգարի. կառավարությունը որոշել է ժամկետը

Նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։ Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի սանիտարահիգիենիկ պահանջների խիստ պահպանությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանում զորակոչը կիրականացվի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։ Նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն մայիսի 1-ից: Այդ մասին որոշումն ընդունվել է ապրիլի 23-ին կառավարության նիստում:

Լրահոս
0