ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի –Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի բժիշկներին հաջող վիրահատության և իրեն կյանքի նոր հնարավորություն տալու համար։
«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեսթեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է, և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին»,-Instagram-ի իր էջում գրել է Սարգսյանը։
ՅՈՒՆԻՍԵՖ–ը Նունե Սարգսյանին երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան է նշանակել
ՀՀ նախագահի տիկինը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ օրերին իրեն ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ են ուղարկել։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Նունը Սարգսյանը սրտի վիրահատության է ենթարկվել։ Նրան տեսակցության էր գնացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անցյալ տարեվերջին էլ վիրահատության էր ենթարկվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վիրահատությունը կատարվել էր արտասահմաում։
Վիրահատության մասին մանրամասներ չհրապարակվեցին, բայց դրանից հետո Արմեն Սարգսյանը քայլում է ձեռնափայտի օգնությամբ։
Նախագահ Սարգսյանին վիրահատել են. որտե՞ղ կդիմավորի նա Նոր տարին