ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Deadline ամսագիրը գրում է, որ 2019 թ.-ի ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկը գլխավորում է «Վրիժառուները. եզրափակիչ» կինոնկարը, որի շահույթը կազմել է 890 միլիոն դոլար։
Երկրորդ տեղում «Սառցե սիրտը - 2» մուլտֆիլմն է, որը 599 միլիոն դոլար է հավաքել։ Երրորդ տեղը գրավել է «Առյուծ արքան» ֆիլմը` 580 միլիոն դոլարով։
Չորրորդ տեղում հայտնվել է «Ջոկերը», որը 437 միլիոն դոլար է բերել ֆիլմի ստեղծողներին։
Ամենաշահութաբեր ֆիլմերի հնգյակը եզրափակում է «Կապիտան Մարվել» կինոկոմիքսը, որը ստացել է 414 միլիոն դոլար։
«Սուսերով պարը» Տոկիո հասավ․ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը էկրան կբարձրանա Ճապոնիայում