00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարձակվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի վրա, «դեղ» պահանջել

© Sputnik / Armenuhi MkhoyanПолиция Ширакской области
Полиция Ширакской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիվանդանոցը ֆինանսական լուրջ վնասներ չի կրել։ Կարգազանց երիտասարդները կոտրել են 5 դռների երկկողմանի ապակիները:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Մի խումբ երիտասարդներ  ներխուժել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի շենք, կոտրել կենտրոնում գործող նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, «դեղ» պահանջել:

«Նման դեպք դեռ չէր եղել։ Շատ հաճախ թմրամոլներին թվում է, որ եթե բաժանմունքը նարկոլոգիական է, ապա այնտեղ թմրանյութ կա։ Կարծում եմ, որ իրենք եղել են դեղորայքի ազդեցության տակ, նրանցից մեկը եղել է մեր ամենաանկարգ նարկոլոգիական հիվանդներից մեկը, բուժքույրը նրան ճանաչել է, մնացած 3-ին չի ճանաչել:  Երիտասարդները, լսելով ոստիկանների մասին, լքել են տարածքը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը։

Минное поле - Sputnik Արմենիա
Գյումրու տներից մեկի բակում ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական է հայտնաբերվել

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, ժամը 18:00–ի սահմաններում: Հարձակվողները եղել են 4-ը: Երիտասարդները կոտրել են առաջին հարկի ապակիները,  փորձել բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռներին ճաղավանդակներ կան: Նրանք  աղմկել և դեղորայք են  պահանջել:  Հերթապահող բուժքույրը զանգել է ոստիկանություն։  Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով՝ երիտասարդներից մեկը նարկոլոգիական բաժանմունքի հիվանդներից է եղել։ Նա որոշ ժամանակ առաջ կարճաժամկետ բուժում է ստացել։

Հիվանդանոցը ֆինանսական լուրջ վնասներ չի կրել։ Կարգազանց երիտասարդները կոտրել են 5 դռների երկկողմանի ապակիները:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 4 երիտասարդներից 2–ը եղբայրներ են։

Դեռքի առթիվ ոստիկանությունում նյութեր  են նախապատրաստում:

Գյումրիում ձևաթուղթ պահանջելու համար ոստիկաններին դանակահարել են

Լրահոս
0