00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ

© Photo : ԲԿ ՞Գյումրի՞Медицинский центр "Гюмри" (6 апреля 2020). Гюмри
Медицинский центр Гюмри (6 апреля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ են: Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ մարտի 25-ին հիվանդանոցում բուժում էր ստանում 63 քաղաքացի:

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության հետևանքով արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Медицинский центр Гюмри - Sputnik Արմենիա
«Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցները կմեկուսացվեն. նրանք շփվել են վարակակիր քաղաքացու հետ

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։

Արթիկի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ օրերս կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է նոր սկսվող թոքաբորբ, հիվանդը տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Արդեն իսկ մեկուսացվել են նրա ընտանիքի 13 անդամները: Մեր ունեցած տեղեկություններով՝ նա տաքսու վարորդ է: Նրա շփման շրջանակից կասկածելի ախտանիշներով մեկ անձի թեստավորման պատասխանը եղել է բացասական: Աշխատանքներ են տարվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

«Վտանգը եկել է այնտեղից, որտեղից չենք սպասել». մանրամասներ բժիշկների վարակման դեպքից

Հավելենք, որ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարզի Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում տեղաշարժի սահմանափակումները շարունակվում են:

Լրահոս
0