00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք մահացածների հետ կռիվ չենք էնե. ինչո՞ւ մարդիկ չեն ուզում հեռանալ Ամասիայից

© Sputnik / Asatur YesayantsПограничная застава на армяно-турецкой границе
Пограничная застава на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամասիան ու Աշոցքը Կարսի մարզի այն հատվածներն են, որոնք Հայաստանում են մնացել։ Հնարավոր է՝ տեսարժան վայրերը զբոսաշրջիկների համար այդքան էլ շատ չեն, բայց միևնույնն է` այստեղ տեսնելու ու զգալու բան կա։

Ի՞նչ կա տեսնելու Ամասիայում: Շուրջբոլորը՝ քար ու քամի, ձմռանը` անվերջ ձյուն։ Գյուղերում՝ ցածր տնակներ` փոքրիկ լուսամուտներով (որ տունը չցրտի)։ Ո՛չ հնություն, ո՛չ բնություն, ո՛չ մի տեսնելու բան․․․ Սա է Արևմտյան Հայաստանի այն կտորը, որը մնացել է այսօրվա Հայաստանում։

- Ոչինչ, մե օր մեր հայրենիքն էլ կվերադարձնենք, - ասում է Սոս Մուրադյանը: Նա ծնվել ու միշտ ապրել է Թուրքիային սահմանամերձ Երիզակ գյուղում։

— Էդ հմիկ է, որ դիրքեր են շարել։ Համարյա մինչև 80-ականների վերջը դիրքեր չեն եղել։ Վախենային գը, որ Խորհրդային Միությունն ըտիկ ամբողջը կվերադարձնե: Սովետն օր փլվավ, էդ ժամանակ «դուխովցան»։

Гречневая каша - Sputnik Արմենիա
Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում

— Վերադարձնելը իր հերթին, Սոս քեռի, սկզբից եղածը խելքի բերենք, - պատասխանում է ռուս սահմանապահը։

Մեքենայով բարձրանում ենք Մուրադյանների տուն։

Այս ուղևորությունն ու զրույցը մի քանի ամիս առաջ էր։ Այդ սահմանապահ սպան Հայաստանից շատ հեռու էր ծնվել, հիմա արդեն երևի այլ տեղ է ծառայում։ Բայց ավելի քան տասը տարի նա հայերի հետ հսկում էր սահմանը։

Խորհրդային ու ռուսաստանցի սահմանապահների համար այստեղ ծառայելն առանձնակի պատիվ է։ Որտեղ էլ Սահմանապահի օրը նշվի, «Իբիշի գայլերը» միշտ ճանաչում են իրար։ «Իբիշը» գյուղի թուրքական անվանումն է։ Խորհրդային տարիներին էլ է այդպես կոչվել, դրա համար էլ սահմանապահներն իրենց ուղեկալը հին ձևով են կոչում։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Օսմանյան Թուրքիայի ու Ռուսական կայսրության ժամանակ այստեղ թուրքաբնակ գյուղեր շատ են եղել։ Մինչև 80-ականների վերջն այստեղ ղարափափաղներ էին ապրում (նրանք տարբերվում էին ադրբեջանցիներից հավատքով. ոչ թե շիա էին, այլ սունի)։ Շարժման տարիներին նրանք ադրբեջանցիների հետ հեռացել են այստեղից։ Նրանցից միայն տապանաքարերն են մնացել։ Բայց հայերից ոչ ոք վրեժ չի լուծել շիրմաքարերից։

— Մեզի ըդիկ պետք չէ։ Մենք մահացածների հետ կռիվ չենք էնե, - ասում է Սոս քեռին։

Տեղացիներն ամեն կերպ օգնում են ռուս սահմանապահներին, իսկ նրանցից շատերը ծառայում են սահմանապահ ստորաբաժանումներում։

Пекарня семьи Ованнисян в Ашоцке - Sputnik Արմենիա
Աշոցքում էլ կարելի է զարգանալ և զարգացնել. ինչպես Լիլիթը բիզնես հիմնեց և աշխատատեղեր բացեց

Ամասիա գյուղը նախկինում Աղբաբա է կոչվել։ Այդ անվանումով է հիշատակվում նաև Թուրքիայի ու Խորհրդային Միության միջև կնքված պայմանագրերում, երբ ԽՍՀՄ-ին է անցել։ Աղբաբայի շրջանն այսօր համապատասխանում է Շիրակի մարզի Ամասիայի ու մասամբ Աշոցքի տարածաշրջաններին։ Կարսի մարզի մնացած հատվածը բոլշևիկները հանձնել են Թուրքիային։

Հարևան երկրում սիրում են հիշատակել թուրքական Աղբաբա անվանումը։ Այն Ամասիա է վերանվանվել 1956 թվականին՝ ի հիշատակ պոնտական Հունաստանի ու Արևմտյան Հայաստանի պատմական քաղաքի: Այս անվան և պատմության մասին մեր հարևանները լռում են. հայերի ու հույների թողած ժառանգությունը նրանց անընդհատ հիշեցնում է, որ նրանք եկվոր են ուրիշների տներում։

Այսօր Ամասիայում են ապրում ոչ միայն շիրակցիներ ու կարսեցիներ, այլև գաղթականների հետնորդներ, մասնավորապես` մշեցիներ։

- Ասում են՝ էստեղ սիրուն բան չկա, ցուրտ է։ Իսկ ես ձեզ կասեմ՝ ավելի գեղեցիկ բան չկա, քան մեր ձմեռը։ Իսկ ամառը որ գաք, երբ Երևանում խեղդոց է, կտեսնեք՝ ինչ ծաղիկներ ու ինչ օդ է էստեղ», - ասում է Արթուր Միքայելյանը։

Դահուկային սպորտի Հայկական ԽՍՀ բազմակի չեմպիոնը 90-ականների կեսից այստեղ է վերադարձել կնոջ՝ Ալլայի հետ, որն Ալթայի ռուս է ու նույնպես դահուկորդ։ Մի քանի տարի առանց ջրի ու լույսի են ապրել, մինչև ամեն ինչ քիչ թե շատ տեղն է ընկել։ Հիմա նրանք տեղացի երեխաներին դահուկ են սովորեցնում՝ անվճար: Ի՞նչ գումար վերցնես երեխաների ծնողներից, եթե ո՛չ Աշոցքում, ո՛չ գյուղերում աշխատանք չկա: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանները փակվել են, կոլխոզներն ու տրակտորները` վերացել: Եթե կարողանան գոնե մի քիչ գումար աշխատել, ոչ ոք չի հեռանա այստեղից։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Մոտ մեկ ամիս առաջ ծանոթներիցս մեկը, որն ապրում է Աշոցքի Սիզավետ գյուղում, անսպասելի զանգեց ինձ։ «Բարև ձեզ։ Կհիշեցնեք՝ Գյումրու թիվ յոթ դպրոցը ո՞ր մասում է, - հարցրեց նա։— Ինձի ըսել են, որ էնտեղ կարիքավորների համար օգնություն կը հավաքեն։ Հիմի էդ վիրուսի պատճառով մարդիկ ստիպված տանը կը նստեն, սնունդ չունին ուտելու: Ես էլ իմ դաշտումս անցած տարի գրեչկա ու ոսպ եմ հավաքել։ Քիչըմ տանեմ, հանձնեմ, մարդիկ հո սովից չե՞ն մեռնի․․․»

Արևմտյան Հայաստանի այս մի կտորում հին վանքեր կամ ամրոցներ իսկապես չկան։ Բայց կան մարդիկ, որոնք ուզում են հենց այստեղ ապրել` անկախ ամեն ինչից։

Լրահոս
0