ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ ու իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի ու Instagram-ի իր էջերում Հայոց ցեղասպանության զոհերի օրվան նվիրված հուզիչ հրապարակումներ է արել։
«Այս տարի ապրիլի 24 –ին ստիպված ենք տանը մնալ, բայց միևնույնն է միասին հիշում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը։ Եկեք հարգենք նրանց հիշատակը, եկեք հարգենք կյանքը ու երբեք չմոռանանք», - գրել է Հենրիխը սոցցանցերում։
Հայաստանի հավաքականի ավագը հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը, որում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողից երկնագույն լույս է ճառագում։
We have to stay home this #April24 , but still we come together to commemorate the 105th remembrance of the #ArmenianGenocide . Let‘s respect memory, let’s respect life 🕊🙏🏼 #NeverForget pic.twitter.com/QQEsy1nxyN
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) April 24, 2020
Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Սակայն Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։
Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ համերգի ընթացքում միասին կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։