ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայտնի հայերից շատերն իրենց սոցցանցային էջերում հրապարակեցին նախորդ տարիներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարները։ Սակայն երգիչ Միհրան Ծառուկյանի և նրա կնոջ՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության տեսանյութի հրապարակումը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ։
Բազմաթիվ օգտատերեր զույգին մեղադրեցին, որ նրանք, չնայած կառավարության հորդորին, այցելել են հուշահամալիր՝ օգտագործելով իրենց հայտնի լինելու հանգամանքը։ Անգամ եղան օգտատերեր, որ հրավիրեցին ՀՀ պարետի ուշադրությունը, որպեսզի քայլեր ձեռնարկի։
View this post on Instagram
Այս առիթով Արփին ու Միհրանը ստիպված եղան պարզաբանում հրապարակել՝ հայտնելով, որ հուշահամալիր գնացել են օրեր առաջ։
«Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիներն ամեն ինչ անում են, որպեսզի սոցհարթակներում ոչ մի հիշեցում և հիշատակում չլինի Հայոց ցեղասպանության մասին։ Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր մտածեք սիրելի հայեր»,- իրենց էջերում գրել են Միհրանն ու Արփին։
View this post on Instagram