ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Twitter–ի և Instagram–ի իր էջերում գրառումներ է կատարել և լուսանկարներ հրապարակել։
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Այնքան հպարտ եմ, որ ԱՄՆ սենատն ու Կոնգրեսը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,– գրել է Քիմը։
Today is the 105th anniversary of the Armenian genocide and I’m so proud that America has recognized this. I want to share with you all some poems written by grandchildren of genocide survivors
— Kim Kardashian West (@KimKardashian) April 24, 2020
Հեռուստաաստղը որոշել է իր բաժանորդներին ներկայացնել երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի և նկարիչ Գևորգ Մուրադի «Ցեղասպանության թոռները» խորագրով անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը։
«Ֆիլմի բոլոր ստեղծողները ցեղասպանությունը վերապրածների թոռներ են։ Դիտեք այս ֆիլմն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի»,– հավելել է Քիմը։
Alan & Aram also did a collaboration/time-lapse video with artist Kevork Mourad, which is the first track on the album and live now. Watch this video in honor of the Armenian Genocide and the Armenian Genocide Remembrance Dayhttps://t.co/JQk25uzLqM
— Kim Kardashian West (@KimKardashian) April 24, 2020
Բացի այդ, ամերիկահայ հեռուստաաստղը հրապարակել է 2015 և 2019 թվականներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի լուսանկարները։
2015 թվականի ապրիլին Քարդաշյանն այցելել էր Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ 2019 թվականին նա Երևան ժամանեց`ՏՏ համաշխարհային համաժողովի(WCIT 2019) շրջանակում։
Քիմի հայրը փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, որը մահացավ 2003 թ.։ Ռոբերտ և Թոմ Քարդաշյանները Արթուր Քարդաշյանի և Հայկուհի (Հելեն) Քարդաշյանի որդիներն են: Արթուրի և Հայկուհու ծնողները XX դարի սկզբին Էրզրումից և Թուրքիայի Կարա շրջանից գաղթել են ԱՄՆ: Քիմն իր ազգանունը ժառանգել է մեծ հորից՝ Սաղաթել Քարդաշյանից: