Sputnik Արմենիան ներկա գտնվել 5 շաբաթ տևած ընդմիջումից հետո վերսկսված մարզումների և ներկայացնում է դիտարժան կադրերը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայկական թիմերը մարտի 11-ից հետո հանդիպումներ չեն անցկացվել:
Ապրիլի 23–ից մարզումները թույլատրվել են, բայց կա սահմանված կարգ, ըստ որի դրանք վերսկսելուց առաջ բոլորի թիմերի ֆուտբոլիստները, մարզիչներն ու սպասարկող անձնակազմը պետք է պարտադիր անցնեին թեստավորումը: Բացի այդ յուրաքանչյուր մարզման ժամանակ միաժամանակ խաղադաշտում կարող են գտնվել քսան մարդ՝ ֆուտբոլիստներ, մարզիչներ և բժիշկ:
Բազմոցն էլ կարող է մարզասարք դառնալ․ լուսանկարներ մարզիկների կարանտինային մարզումներից
Այս պահանջները պահպանելու համար թիմերը մարզումները անցկացնում են երկու խմբերով, քանի որ 20-ի մեջ չեն կարող մտնել բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները: Այսօր ֆուտբոլի Ավանի ակադեմիայում իր առաջին մարզումն է անցկացրել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Sputnik Արմենիայի տեսախցիկը հեռվից հետևել է Վարդան Մինասյանի թիմի մարզումներին: