ՀՀ տնտեսության համար Եվրասիական զարգացման բանկն այս տարի 1,7% նվազում է կանխատեսում։ Տվյալները հրապարակվել են «ԵԱԶԲ մակրովերլուծություն․թարմացված կանխատեսում» նյութում:
ԵԱԶԲ կանխատեսումներով` առանց այս պահին առկա ցնցումների, Հայաստանում և Տաջիկստանում 2020 թվականի ՀՆԱ-ի աճի տեմպերը գնահատվել են 6-7%, ինչը զգալիորեն բարձր է տարածաշրջանի միջին ցուցանիշից: 2021 թ․-ին Հայաստանն ու Տաջիկստանը կշարունակեն մնալ տնտեսության աճի առաջատարների շարքում։
Ընդհանուր առմամբ, ըստ ԵԱԶԲ կանխատեսումների, արդեն 2021թ․-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 7,4%, իսկ 2022-ին՝ 7,2%։
Ինչպես կարծում են ԵԱԶԲ-ում, տնտեսական ակտիվությունը Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Տաջիկստանում կսկսի վերականգնվել այս տարվա երկրորդ կեսին միայն: