Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Բնական է, որ ռուսական Հմեյմիմ և Լաթաքիա բազաների անվտանգությունն ու մարտունակությունն անհամատեղելի են Միջերկրական ծովի սիրիական ափերի մոտ «բաց երկնքում» թռչող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետախույզ ինքնաթիռների համար։
Ռուսական Սու-35-ների կողմից մեկ շաբաթում մի քանի ամերիկյան «Պոսեյդոն» (P-8A Poseidon) հետախույզ-ինքնաթիռներ բռնելն ամեն ինչ իր տեղն է դնում։ 2015թ․-ից ի վեր տարածաշրջանում օպերացիոն իրավիճակը շատ է փոխվել, և ոչ Պենտագոնի օգտին։ Օբյեկտիվ իրականությունը և ռուսական ռազմավարական (երկարաժամկետ)– ռազմական ներկայությունը նյարդայնացնում են Արևմուտքին։
Ըստ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայության տեղեկատվության ՝ ապրիլի 19-ին Միջերկրական ծովի վրա ռուսական Սու-35-ը ամերիկյան P-8A Poseidon հետախույզ-ինքնաթիռի առջևով թռել է 25 ոտնաչափ (7,62 մ) հեռավորության վրա: Քանի որ «Պոսեյդոնի» անձնակազմն այդ ազդանշանին անմիջապես չի արձագանքել, 100 րոպեում երկու անգամ բռնվել է և տուրբուլենտություն է զգացել։ Չորս օրում երկու անգամ նման իրավիճակ է ստեղծվել։
Ավելի վաղ ԱՄՆ-ն դժգոհություն էր հայտնել Ռուսաստանին՝ ապրիլի 15-ին Միջերկրական ծովի միջազգային օդային տարածքում ամերիկյան հետախույզ-ինքնաթիռից ութ մետր հեռավորության վրա Սու-35 կործանիչի թռիչքի պատճառով: Ամերիկյան «Պոսեյդոնը» իբր ոչնչով չէր հրահրել ռուս օդաչուի ոչ այնքան բարի արձագանքն ու անպատասխանատու գործողությունները և Սու-35-ի առաջացրած տուրբուլենտությունը։ Նման հանդիպումները «տաք» տարածաշրջանում ակնհայտորեն հաճախակի են դարձել։ Ո՞րն է պատճառը և ո՞վ է մեղավոր։
Պենտագոնը ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուներին կոչ է արել հավատարիմ մնալ 1972 թ․-ի համաձայնագրին՝ «Բաց ծովում և դրա օդային հատվածում միջադեպերի կանխման մասին»: ՌԴ պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ Սու-35-ը Հմեյմիմ ավիաբազայից թռել է, որովհետև ամերիկյան ինքնաթիռը սիրիական Տարտուսում ռուսական ռազմածովային օբյեկտին վտանգավոր աստիճանի է մոտեցել։
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Ռուսական ռազմական գերատեսչությունում բազմիցս նշել են, որ ռուսական ավիացիայի թռիչքները կատարվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուները երկնքում «խուլիգանություն» թույլ չեն տալիս։ Սու-35 կործանիչի շարժերը ԱՄՆ-ի հետախույզ-ինքնաթիռին ցույց են տվել, թե ուր պետք չէ թռչել։ Ուղեկցման սովորական պրակտիկա է։ Ամերիկացի օդաչուները հիանալի գիտեն Միջերկրական ծովի վրա «վտանգավոր զորաշարժերի» պատճառները։ Մարտի սկզբին ամերիկյան կործանիչները Ալյասկայի մերձակայքի չեզոք ջրերի վերևում չորս ժամ շարունակ ուղեկցել են ռուսական Տու-142 հեռահար հականավային ինքնաթիռին:
Նպատակներ և միջոցներ
Ռազմաքաղաքական իրականությունն այնպիսին է, որ տարածաշրջանում, որտեղ այսօր ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը «շրջաններ է գծում», վաղը կարող են հայտնվել Tomahawk թևավոր հրթիռերը (դրանցից Պենտագոնի զինանոցում մոտ 5000 հատ կա)։ Սիրիայում նման բան արդեն եղել է (2017 թ․-ի ապրիլին)։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչները գործել են խստիվ կանոնների համաձայն:
Boeing P-8A Poseidon-ը «պարեկային» և «հականավային» է կոչվում, սակայն դրա հնարավորությունները շատ ավելի լայն են։ Միջերկրական ծովի վրայով ինքնաթիռը կարող է հաջողությամբ ցամաքային ռազմական օբյեկտների ռադիոտեխնիկական հետախուզություն իրականացնել (Raytheon AN/APY-10 ռադիոտեխնիկական հետախուզության համակարգ): Վերջերս «Պոսեյդոն»-ում Advanced Airborne Sensor որոնողական ռադար է հայտնվել (երկկողմանի ակտիվ ֆազավորված ցանց), որը թույլ է տալիս Երկրի վրա թիրախների շրջանաձև որոնում իրականացնել: Raytheon AN/APS-137D բազմաֆունկցիոնալ ռադիոլոկատորը տեղանքի մանրամասն քարտեզներ է «նկարում», օդային և մակերեսային թիրախներ հայտնաբերում։
Ժամանակակից Smiths Aerospace նշանառու-տեղորոշիչ համակարգի շնորհիվ ինքնաթիռն ի վիճակի է մարտական առաջադրանքների լայն շրջանակ իրականացնել։ Մարտական գործողությունների դեպքում «Պոսեյդոնը» համալրվում է ոչ միայն խորքային ռումբերով կամ Mk. 54 տորպեդներով, այլ նաև ճշգրտվող SLAM-ER ավիառումբերով, որոնք կառավարվում են AGM-84K Harpoon հականավային հրթիռներով, AGM-65 Maverick «օդ-երկիր» հրթիռներով և նույնիսկ ռադիոտեղորոշիչ նշանառության AIM-120 AMRAAM միջին հեռահարության «օդ-օդ» հրթիռներով, որոնք թույլ են տալիս մարտի մեջ մտնել կործանիչների հետ։
Եվ պատահական չէ, որ ամերիկյան հեղինակավոր The National Interest պարբերականը նկատում է. «Հակամարտության առաջացման դեպքում այդ ինքնաթիռները կատարելու են ավազակությամբ զբաղվող սուզանավերի որոնման և ոչնչացման, ինչպես նաև հակառակորդի վերջրյա նավերի տեղաշարժերին հետևելու կարևորագույն առաջադրանքները»։ Իհարկե, «ավազակներին» կորոշեն Վաշինգտոնում։
Հալեպի արվարձանում վերականգնում են Էլ Համդանիա շրջանը. լուսանկարներ
Այս ֆոնին ամերիկյան բողոքներն ու դժգոհությունները ակնհայտորեն անտեղի են։ Տուրբուլենտության մեթոդով P-8A Poseidon-ի անձնակազմի (ինը մարդ)` ռուսական ռազմաբազաների հետախուզական առաքելության խափանումը Սու-35 կործանիչի հետ մարտական հերթապահության գոտում հավանական հանդիպման դեպքում չարյաց փոքրագույնն է
Եթե Միացյալ Նահանգները հետագայում ևս փորձի չնկատելու տալ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում, երկնքում, ծովում և ցամաքում տհաճ հանդիպումները, հավանաբար, շարունակություն կունենան։ Տարածաշրջանում «ամերիկյան բացառիկության» կորուստն անդառնալի է, թեև Վաշինգտոնը փորձում է շտկել իրավիճակը՝ F-35A հարվածային կործանիչ-ռմբակոծիչները ցուցադրաբար դեպի Հորդանան՝ Սիրիային ավելի մոտ գտնվող տարածք տեղափոխելով։
Ռուսաստանը հուսալի պաշտպան է
Սիրիական հողում լեգիտիմ տեղակայված են Հմեյմիմ և Լաթաքիա ռուսական ռազմաբազաները։ Այստեղ կենտրոնացված են ՌԴ պաշտպանության նախարարության ռազմավարական կարևորության օբյեկտները, կիրառվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները՝ Սու–5Ս ինքնաթիռներ, ծովային բազավորման «Կալիբր» թևավոր հրթիռներ և «X-101» օդային բազավորման թևավոր հրթիռներ, «Տերմինատոր» մարտական մեքենաներ, փորձարկվում են Т-14 «Արմատա» տանկերը:
Սիրիայում պարբերաբար գործում են նաև ՆԱՏՕ-ի ռադարների համար անտեսանելի Սու-57 նորագույն ավիացիոն համալիրները։ Այս ամենն արևմտյան ռազմագետների անկեղծ և անառողջ հետաքրքրությունն է առաջացնում։ Ընդ որում, հետաքրքրություն առաջացնում են ոչ այնքան տեխնիկական բնութագրերը, որքան օբյեկտների գտնվելու վայրը, կոորդինատները։ Այս տվյալները կարող են պետք գալ նաև հնարավոր միջնորդավորված հարվածի համար (ապօրինի զինված կազմավորումների անօդաչու թռչող սարքերով):
Ռուսական ուժերի և բարձր տեխնոլոգիաների կենտրոնացման տարածքները հուսալի պաշտպանության կարիք ունեն երկնքից, ծովից և ցամաքից։ Այդ պատճառով սիրիական հողում մշտապես մարտական հերթապահություն են իրականացնում Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը և Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրները, «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռահրանոթային համալիրները, կործանիչ ավիացիայի էսկադրիլիաները։
Հալեպում միայն մարտ ամսին հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակի
Ռուսաստանն ընդամենը նույն կերպ է պատասխանում Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմական սպառնալիքներին և ուժի բացահայտ ցուցադրությանը։ Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ ռուսական զորքերը Սիրիայի տարածքում գտնվում են հանրապետության պաշտոնական իշխանությունների խնդրանքով, իսկ ԱՄՆ Ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի նավերն ու ավիացիան Միջերկրական ծովում են սեփական նախաձեռնությամբ։ Ամերիկացի զինծառայողներին նույնպես ոչ ոք չի հրավիրել Սիրիա։