00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ

© Sputnik / Asatur YesayantsПрезидент федерации коха Вагинак Галстян после церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн
Президент федерации коха Вагинак Галстян после церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վաղինակ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր մարզական կարիերայի վրա մրցավարների վատ ազդեցության մասին։ Նա նաև զավեշտալի դեպքեր է հիշել:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը պատանեկան, երիտասարդական և մեծահասակաների մրցումներում մինչև 2001 թվականը ոչ մի տիտղոս չէր նվաճել, թեև իր քաշային կարգում միշտ հաղթողի հիմնական հավակնորդների թվում էր:

© Sputnik / Asatur YesayantsՎաղինակ Գալստյանը` ՀՀ նախագահականում
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ - Sputnik Արմենիա
Վաղինակ Գալստյանը` ՀՀ նախագահականում

Մի բան խանգարում էր, մի բան պակասում էր հայ ըմբիշին պատվո պատվանդանին կանգնելու համար: Բայց կատարված ահռելի աշխատանքն ու ծանրաբեռնված մարզումներն ի վերջո տվեցին իրենց արդյունքը:

Աշխարհի 2-րդ չեմպիոնն անկախ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի կազմում

1993 թվականին Աղասի Մանուկյանի` աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտում հաջորդ չեմպիոնին ստիպված էինք սպասել ութ տարի: Իր մարզական կարիերայի ընթացքում Վաղինակ Գալստյանը բոլոր մրցումներում էլ միշտ մոտ կանգնած է եղել պատվո պատվանդանին:

Международный турнир по самбо. Архивное фото - Sputnik Արմենիա
Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ

Բայց միայն 2001 թվականին հունական Պատրաս քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում վերջապես բախտը ժպտաց նրան, և Գալստյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր անհաջողության մեջ մարզիկը պետք է իրեն մեղադրի ու պատճառները փնտրի իր մեջ: Ես 28 տարեկան էի, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Իհարկե, կողքից խանգարող հանգամանքներ լինում են, բայց կարծում եմ` 2001–ի աշխարհի առաջնության ժամանակ մարզավիճակիս գագաթնակետում էի»,- ասում է Գալստյանը:

Ներողություն սխալվել ենք, բայց….

Մենապայքարային մարզաձևերում մրցավարական սխալը իրոք կարող է ճակատագրական լինել: 2001 թվականին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Վաղինակ Գալստյանը կարող էր նոր հաջողությունների հասնել, բայց դա անել չհաջողվեց, ինչու։ «2002 թվականի աշխարհի առաջնությունում ես մրցակցին մի հնարքով գետնեցի, ու նրա թիակները դիպան գորգին: Մտածեցի վերջ՝ մաքուր հաղթանակ:

Բայց մրցավարը չհաշվեց գցումը` նշելով, որ ոտքով եմ կատարել հնարքը (հունահռոմեական ըմբշամարտում ոտքով հնարք կատարել չի թույլատրվում): Բացի այդ ինձ դրեցին չորեքթաթ դիրք` գրոհելու հնարավորություն տալով ռուս ըմբիշին: Մյուսը օրը ներողություն խնդրեցին իրենց սխալի համար, բայց գոտեմարտի արդյունքը չփոխվեց»,– հիշում է Գալստյանը և հավելում, որ մարզիկի համար դրանից դառը երևույթ չկա:

© Photo : provided by Vaghinak GalstyanՎաղինակ Գալստյանը` Ռիո 2016 Օլիմպիական ավանում
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ - Sputnik Արմենիա
Վաղինակ Գալստյանը` Ռիո 2016 Օլիմպիական ավանում

Անարդար մրցավարության հետևանքները

Ըմբշամարտում միշտ լինում են գոտեմարտեր, որոնցում վճռորոշ են ոչ թե ըմբշամարտիկի պատրաստվածությունը, այլ մրցավարությունը: Գալստյանն էլ հիշում է մրցումներ, որտեղ մրցավարների պատճառով շատ դառը պարտություններ են գրանցել:

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

«Որպես օրինակ կարող եմ բերել Կարեն Մնացականյանի գոտեմարտը 2001 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում: Ես Մնացականյանին աշխարհի չեմպիոն եմ համարում: Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է մրցավարը մեր ըմբիշի գլխին պարտությունը «սարքում»: 2003 թվականին էլ ես հայտնվեցի նույն վիճակում աշխարհի առաջնությունում: Մրցավարներն իրենց սխալ որոշումներով ինձ առնվազն հինգ մեդալից են զրկել»- ասում է Գալստյանը։ Նա ափսոսում է, որ այն ժամանակ չկար հեռարձակում բոլոր երկրներում, չկային սոցցանցեր, որ մարդիկ տեսնեին ու քննադատեին:

Եզակի դեպք. երեք ըմբիշ `մեկ գոտեմարտի համար

2003 թվականի աշխարհի առաջնությունում Վաղինակ Գալստյանը պայքարի մեջ էր մտել օլիմպիական վարկանիշի համար և կրկին մրցավարների սխալ որոշումների պատճառով պարտվեցի բելառուս ըմբիշին:

Футбол 1992 - Sputnik Արմենիա
Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը

«Մեր պատվիրակությունը բողոքարկեց այդ գոտեմարտը: Պարտությունից հետո զայրույթից ամբողջ գիշերը չքնեցի: Առավոտյան 6:30-ին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը թակեց դուռն ու ասեց, որ ես եմ գոտեմարտելու աշխարհի գործող չեմպիոն շվեդ Ջիմի Սամուելսոնի հետ: Անքուն մնալուց հետո շատ դժվար էր գոտեմարտել հզոր մրցակցի դեմ»: Բայց գնաց ու նախավարժանքի դահլիճում տեսավ, որ մարզվում են շվեդ ու բելառուս մարզիկները: Զարմացավ, շփոթվեց։

«Մտածում էի, եթե ես եմ գոտեմարտելու, ապա ինչու է մարզվում բելառուսը: Իսկ շվեդը չէր հասկանում, թե ում հետ է գոտեմարտելու: Ի վերջո, դեպի գորգ կանչեցին երեքիս: Մեկ իմ անունն էին հայտարարում, մեկ` ներողություն խնդրում, թե շփոթվել են ու կանչում բելառուս մարզիկին ու այսպես մի քանի անգամ։ 15 րոպե անց պարզվեց, որ ես եմ գոտեմարտելու, ու դժվարին հաղթանակի հասա» - ծիծաղելով հիշում է Գալստյանը:

Ըմբշամարտի հետքը

Վաղինակ Գալստյանը վկայում է, որ ըմբշամարտը մարդուն կյանքի դժվարություններին է պատրաստում և ասում, որ այս մարզաձևն իր կյանքում շատ խորը հետք է թողել: «Կարելի է ասել, որ ես ապրել եմ սովորել ըմբշամարտի շնորհիվ: Այս մարզաձևը մեզ դաստիարակել է, տվել է կամային որակներ, հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ ենք եղել կյանքի բոլոր հարվածներին, պայքարելու մեծ ցանկություն է տվել»,-ասում է Գալստյանը:

© Photo / official site of the Prime minister of RAՎաղինակ Գալստյանը` ՀՀ նախագահականում
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ - Sputnik Արմենիա
Վաղինակ Գալստյանը` ՀՀ նախագահականում

«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները

Ներկայումս Վաղինակ Գալստյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջի տնօրենն է, ու իր հիմնական նպատակը տեսնում է մարզիկների խնդիրները հասկանալու ու դրանց լուծում տալու մեջ: Այս կրթօջախում մեծացած Գալստյանը գտնում է, որ պատասխանատվություն է կրում իր յուրաքանչյուր սանի համար և պատրաստ է լինել բոլորի կողքին:

Լրահոս
0