ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Օշարինին մահացած են գտել Ղրիմի իր բնակարանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էին, որ իրավապահ մարմինները շարունակում են փնտրել Լեոնիդ Օշարինին, որն անհետացել էր մարտի վերջին Ղրիմում։
Մահվան մասին տեղեկությունը Facebook–ի իր էջում հաստատել է նաև Օշարինի դուստրը` Անաստասիան։
«Սիրելի ընկերներ և գործընկերներ։ Տեղեկությունը ճիշտ է։ Քննություն է ընթանում Ղրիմում և Մոսկվայում», – գրել է Օշարինան։
Տարբեր աղբյուրների տվյալներով` Օշարինի մարմնին բռնության հետքեր չկան։ Հայտնում են նաև, որ Օշարինը կտրել է երակները ու այդպես մի քանի օր մնացել է ներսից փակ բնակարանում։
Նշենք, որ մինչև 2018 թվականին Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ նշանակվելը Օշարինը զբաղեցնում էր Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի և Կալյագինի ղեկավարած «Et Cetera» թատրոնի տնօրենի պաշտոնները, ինչպես նաև եղել է ՄԽԱՏ–ի դպրոց-ստուդիայի պրոդյուսերական կուրսի ղեկավարը։