00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին

© Photo : provided by Hamlet KhnkoyanГуманитарная помощь по инициативе Гамлета Хнкояна
Гуманитарная помощь по инициативе Гамлета Хнкояна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերիս համար նորություն չէ, որ համախմբվում ենք ամենադժվարին իրավիճակներում։ Շատ հայ ընտանիքների համար արտակարգ դրության այս օրերին մի խումբ երիտասարդների մեկնած օգնության ձեռքը իսկական փրկօղակ դարձավ։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» կոչով Facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես եկավ Համլետ Խնկոյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում վերհիշեց, որ սկզբում հույս ունեին օգնել գոնե 10 ընտանիքի, սակայն տասնյակ մարդիկ միացան իրենց ու այժմ կարող են օգնել, ոչ թե 10, այլ 1000 ընտանիքի։

«Հասկանալով, որ շատ մարդիկ արտակարգ դրության այս օրերին օրվա հացի խնդիր ունեն ու գտնվում են ծանր վիճակում, որոշեցի Facebook-ի իմ էջում գրել նման ընտանիքներին օգնելու որոշմանս մասին։ Շատ ընկերներ միանգամից արձագանքեցին: Ով ինչով կարողացավ՝ օգնեց: Գումարից սկսած մինչև արիշտա, չրեր, թեյ, խնձոր, արկղեր, անձեռոցիկ, ու զուգարանի թուղթ բերեցին»,-պատմում է Համլետը:

Սկզբում թիմը 4-5 հոգանոց է եղել: Նախատեսում էին օգնել 5-10 ընտանիքի: Հետո ձնագնդի էֆեկտով սկսել են շատանալ, հասնելով 45-ի: Արդյունքում օգնել են 70 ընտանիքի:

«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն

© Photo : provided by Hamlet KhnkoyanԿամավորների խումբն օգնում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին
«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին - Sputnik Արմենիա
Կամավորների խումբն օգնում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին

Եղել են նաև կամավորներ, որոնք միացել են Համլետի նախաձեռնությանը գնումներ անելու, արկղերը դասավորելու, առաքումներ կատարելու համար։

© Photo : provided by Hamlet KhnkoyanԿորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն
«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն

Համլետի խոսքով՝ իրենց միացողների թիվը ժամ առ ժամ ավելանում է, օգնություն ցուցաբերողներն ամենատարբեր ձևաչափերով են մասնակցում աշխատանքներին: Երիտասարդներին միացել են նաև բարերարներ Ալիս և Վահիկ Պետրոսյանները, Միմի Զարուկյանը և «Հայ կրթական հիմնակություն» բարեգործական ընկերությունը: Տրամադրել են խոշոր դրամական օգնություն, ինչի շնորհիվ իրենք այս պահի դրությամբ օգնել են 255 ընտանիքի:

© Photo : provided by Hamlet KhnkoyanԿորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն
«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբում արդեն 100-ից ավել կամավոր կա և պատրաստվում են օգնել ընդհանուր առմամբ 1000 ընտանիքի:

© Photo : provided by Hamlet KhnkoyanԿամավորների խումբն օգնում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին
«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին - Sputnik Արմենիա
Կամավորների խումբն օգնում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին

«Արկղերը, որոնց մեջ տեղավորում ենք սնունդը, իմանալով նպատակի մասին, մեզ տրամադրել են անվճար: Անվճար տրամադրվել է նաև հանքային ջուր, ոլոռ և մի շարք ապրանքներ: Արկղերից յուրաքանչյուրի մեջ առաջին անհրաժեշտության սնունդ և պարագաներ են, որոնք բավարարում են 10-14 օրվա կտրվածքով 3-4 հոգանոց ընտանիքի»,-ասաց Համլետը:

© Photo : provided by Hamlet KhnkoyanԿորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն
«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն

Նա հույս հայտնեց, որ իրենց նախաձեռնությունը կդառնա «բարության վարակ» ու կհաղթի կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական ծանր վիճակին։

© Photo : provided by Hamlet KhnkoyanԿորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն
«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների համար նախատեսված օգնություն

Հավելենք, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային 14 ծրագիր է մշակել: Չնայած դրան, ոչ բոլոր կարիքավոր ընտանիքներն են օգնություն ստանում։ Կան նաև ընտանիքներ, որոնք բավականաչափ տեղեկացված չեն օգնության տրամադրման կարգից ու չգիտեն՝ իրենք այս կամ այն ծրագրի շահառո՞ւ են, թե՞ ոչ։

Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։

Այս ընթացքում Հայաստանում չեն աշխատում ռեստորաններն ու սրճարանները, փակ են վարսավիրանոցներն ու առևտրի բոլոր օբյեկտները, բացի սննդի վաճառքով զբաղվողներից:

Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին

Լրահոս
0