ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է։ Հայտնի ռուս մասնագետը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ բուժվում է թոքաբորբի դեմ։
«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում։ Դեղեր եմ խմում, գիշերը քրտնում եմ, ջերմությունս շարունակում է մնալ 37 ու մի քիչ։ Ծանր թոքաբորբ չեմ ունեցել, միջին ծանրության էր»,-ասել է նա։
Ֆուտբոլի մարզիչը կորոնավիրուսի հինգ թեստ է հանձնել, բոլորը բացասական են եղել։ Հիվանդանոցից դուրս գրվելու ժամկետների մասին ոչինչ չեն հայտնում։
Տարխանովի խոսքով՝ Հայաստանում շուտով մարզումները կվերսկսվեն, և ինքը կվերադառնա աշխատանքի, հենց որ այդպիսի հնարավորություն լինի։
Ակումբները կվերսկսեն մարզումները. ՀՖՖ–ն ու պարետատունը պայմանավորվածություն են ձեռք բերել
Ալեքսանդր Տարխանովը 2019թ․-ից հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների բազմակի չեմպիոն երևանյան «Փյունիկ» ակումբի փոխնախագահը։