00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Վլադիմիր Ավատկով
Հարավային Կովկասում վերսկսվել է պատմական մրցակցությունը` արտատարածաշրջանային դերակատարների միջև. Վլադիմիր Ավատկով
18:20
3 ր
Աբովյան time
On air
18:25
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կռիվ եք ուզում՝ կստանաք. ինչո՞ւ է «գլխատվում» 4-րդ իշխանությունը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես և կարելի էր սպասել՝ ՀՀ վարչապետի ուղերձի փորձի կադրերի «արտահոսքը» հանգեցրել Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հրաժարականին։ Սակայն փորձագետները չեն բացառում, որ իշխանությունը չի սահմանափակվի միայն հեռուստատեսության աշխատակիցներով։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի ու դրա փորձից համացանցում հայտնված կադրերի շուրջ աղմուկը չի դադարում։ Այդ կադրերի հիման վրա բավականին տգեղ տեսանյութ էին սարքել, որը մամուլում ու համացանցում հուզումնալից քննարկումների տեղատարափ էր առաջացրել։ Կադրերում երևում է՝ ինչպես է Փաշինյանը շշից ջուր խմում, հազում, հաբեր ընդունում և այլն։ Տեսանյութի «հեղինակների» անունները նշված չէր, օգտատերերը խոսում էին «արտահոսքի» մասին։

Премьер-министр Никол Пашинян посетил Общественное телевидение Армении (19 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը. Հանրայինի գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել

Տեսանյութի հրապարակումը կոշտ տոնով դատապարտեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հայտարարություն արեց նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը պատրաստել է Փաշինյանի ուղիղ եթերի հեռարձակումը: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանը հեռուստաընկերությունից պահանջեց համարժեք պարզաբանումբեր տալ եթերից առաջ ձայնագրված կադրերի արտահոսքի վերաբերյալ։ Ավելի ուշ միջադեպը մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մասնավորապես նշեց, որ իշխանության թավշյա վերաբերմունքը չարաշահող մարդիկ համակարգից դուրս կմղվեն։

Դրան հաջորդեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը։ Իրենց դիմումների համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից զրկվել է նաև հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Թերեզա Քարիմյանը, հասարակական կապերի ու արտաքին կապերի տնօրեն Տիգրան Դանիելյանը, անձնակազմի կառավարման վարչության ղեկավար Նազելի Նիկողոսյանը։

Ինչպե՞ս են Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերը հայտնվել համացանցում․ ո՞վ է մեղավոր

Ընդհանուր առմամբ, տպավորությունն այս սկանդալից երկակի է ու հակասական։ Մի կողմից կարելի է ենթադրել, որ սաբոտաժ է տեղի ունեցել, ու վարչապետին և նրա անձնակազմին վատություն անելու ցանկություն է եղել։ Պատահական չէ, որ Փաշինյանի կողմնակիցներն այս օրերին խոսում են Հանրային հեռուստատեսությունում մաքրումներ անելու անհրաժեշտության մասին, Հանրայինի ղեկավարությունը նախորդ իշխանությունից հետո չի փոխվել։ Մյուս կողմից էլ՝ վարկած կա, որ կադրերը կարող է հրապարակած լինել ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկը, որոնց միացրել են հեռարձակմանը, ինչը թույլ է տվել նրանց հետևել նաև տեխնիկական փորձի ընթացքին։

Петрос Казарян на пресс-конференции (15 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից. հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը

Այդ հեռուստաընկերությունները գրեթե միաձայն հերքում են այդ հնարավորությունը։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկին պատկանող Հինգերորդ ալիքի ներկայացուցիչները պնդում են, որ ընդհանրապես չեն միացել ազդակին ու չեն հեռարձակել Փաշինյանի ելույթը։

Դժվար է գլուխ հանել այդ «արտահոսքի» աղբյուրներից։ Բայց ընդհանուր առմամբ՝ փորձագետները վստահ են, որ այդ միջադեպը կարող է ու պետք է սկիզբ տա կառավարման համակարգում իրագործվելիք մի շարք բարեփոխումների, այդ թվում՝ նաև հանրային հեռուստատեսությունում։

«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն

Քաղաքագետ, Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ դժվար է ասել՝ ով է մեղավոր տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի մեջ, ում բացթողումն է դա եղել, սակայն հասկանալի է, որ հեռուստաալիքի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրեր։ Ավելին՝ Սաֆարյանը վստահ է, որ պետական հեռուստատեսությունը, մյուս հեռուստաալիքների նման, վաղուց արմատական փոփոխության կարիք ուներ։

«Հանրային հեռուստատեսությունը հասարակությանը կրթող, հասարակությանը դաստիարակող ամենալուրջ խողովարկներից մեկն է։ Առաջին հերթին պետք է հայեցակարգ հրապարակվի, թե ինչ են պատրաստվում անել, ինչ պետք է եթեր գնա: Մասնագետները պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Հուսանք, որ այդպես կլինի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Նա կարծում է, որ խնդիրը չպետք է դիտարկել միայն վերջին արտահոսքի համատեքստում, քանի որ բարեփոխումները վաղուց էին հասունանում։

«Հանրային հեռուստատեսությամբ մեզ պետք են որակյալ, կրթող, հասարակության մակարդակը բարձրացնող ու աշխարհայացքը զարգացնող հաղորդումներ: Ավելին՝ դրանք պետք է որակ թելադրեն նաև մյուս հեռուստաընկերություններին», - կարծում է մեր զրուցակիցը։

Премьер-министр Никол Пашинян посетил Общественное телевидение Армении (19 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականից հետո էլ Հանրայինի փոթորիկը չի հանդարտվում

Փորձագետը վստահ է, որ ի սկզբանե ճիշտ չէր «թավշա հեղափոխությունից» հետո Հանրայինի կադրային «կորիզը» նույնը թողնելը։ Այսօրվա կադրային որոշումները պետք էր այն ժամանակ կայացնել։

«Շատ ընդունված պրակտիկա է աշխարհում, և ոչ միայն լրատվական դաշտի համար: Ցանկացած իշխանափոխությունից հետո մարդիկ թիմով են հեռանում, որովհետև իրավիճակը փոծխվում է, կյանքի ու աշխատանքի նոր պայմաններ են հաստատվում»,-ասաց Հանրային խորհրդի նախագահը։

Սաֆարյանի խոսքով՝ Փաշինյանը հիմա համարում է, որ շատերը ուղղակի նախկին համակարգում պատանդ են եղել։ Կա այդպիսի շերտ, բայց նրանք հաստատ վերևներում չեն։ Տարբեր համակարգերի վերևների մարդիկ, նրա խոսքով, զոհեր չեն։ Պատանդներ նախահեղափոխական Հայաստանում պետք էր փնտրել միջին և ցածր օղակներում։ Բարձր պաշտոնյաները պատանդ կամ զոհ չեն եղել. նրանք ծառայել են նախորդ իշխանությանը, քանի որ դա իրենց ընտրությունն էր։ Այն, ինչ հիմա է արվում, երկու իշխանափոխության թեև ուշացած, բայց օրինաչափ արդյունք է։

Ո՞վ է ի վերջո արտահոսքի հեղինակը. մեղադրվող հեռուստաընկերությունները հերքում են իրենց կապը

Լրահոս
0