Չնայած որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել են բոլոր նշանակալից մշակութային և սպորտային միջոցառումները, աշխարհի և Եվրոպայի առաջնություններն ու անգամ Օլիմպիական խաղերը, այնուամենայնիվ ամբողջ աշխարհի մարզիկները չեն հանգստանում, փորձում են լավ մարզավիճակում մնալ` հասկանալով, որ վաղ թե ուշ համաճարակը կնահանջի, կարանտինն էլ կավարտվի։
Փորձերն ու մարզումները շարունակվում են նույն տեմպով, թեև դրանց պայմաններն արդեն բոլորովին այլ են․ մեկը պարապում է պատշգամբում, մյուսը՝ քաղաքամերձ տանը, երրորդը՝ բացատում, ընդ որում՝ օգտագործելով ձեռքի տա եղած բոլոր միջոցները։ Ցանկության դեպքում բազմոցն էլ կարող է փոխարինել մարզասարքին։
Հայտնի պարողների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների կարանտինային մարզումների լուսանկարները՝ Sputnik Արմենիայի ընտրանիում։