00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատակիցները ներխուժել են Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի տարածք և աշխատանք են պահանջում

© Sputnik / Lusine AdamyanВанадзор
Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարետատան որոշմամբ արտակարգ դրության ընթացքում բողոքի ակցիաներն արգելված են։ Այդ պատճառով էլ ակցիայի մասնակիցներից մի քանիսին կանչել են ոստիկանական բաժանմունք։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik․ Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Աշխատակիցները, հիմնականում կանայք, քայլերթ են իրականացրել քաղաքում, հասել են ֆաբրիկայի փակ շենքին և կարողացել ներս մտնել։ Նրանք պահանջում են վերսկսել ֆաբրիկայի աշխատանքը։

Полицейские проверяют документы у водителей и пассажиров автомобилей, въезжающих в столицу (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է գրանցվել. Վարդենիսում խիստ կանոններ են սահմանվում

«Ինչքա՞ն կարող է ժողովուրդը տանը նստել։ Մեզ պարապուրդի համար վճարել են, բայց դրանք կոպեկներ են։ Մենք նորմալ աշխատել ենք ուզում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի աշխատակցուհին։

Պարետատան որոշմամբ՝ արտակարգ դրության ընթացքում բողոքի ակցիաներն արգելված են։ Այդ պատճառով մասնակիցները խնդիրներ են ունեցել ոստիկանության հետ։ Ակցիայի որոշ մասնակիցների կանչել են ոստիկանական բաժանմունք։

«Ոստիկանությունը ոչ մեկին չի ձերբակալել. մարդկանց կանչել են արձանագրություն կազմելու համար։ Նրանց հետ զրուցել են, և նրանք գնացել են, հիմա տեղամասում քաղաքացի չկա»,-պարզաբանեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մտնում է աշխատակիցների դրության մեջ, բայց համավարակն ու արտակարգ դրության ռեժիմն իրենց կանոններն են թելադրում։ 

«Ես քիչ առաջ խոսեցի ֆաբրիկայի տնօրենի հետ (Բագրատ Դարբինյանի,-խմբ․), նա ասում է, որ պատրաստ է վերսկսել ֆաբրիկայի աշխատանքը, բայց այդ որոշումը միայն իրենից չի կախված։ Մենք հասկանում ենք, որ մարդկանց համար դժվար է առանց աշխատավարձի, բայց չպետք է որոշումներ կայացնենք, որոնց համար հետագայում ստիպված կլինենք զղջալ։ Վարչապետը հայտարարել է, որ այս շաբաթ որոշ ձեռնարկությունների թույլ կտան աշխատել։ Բոլորս պետք է սպասենք պարետատան որոշմանը»,-ասաց Ասլանյանը։

Վարչապետի և պարետատան մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ասաց, որ տեքստիլ ֆաբրիկաների աշխատանքի վերսկսման հարցով պարետատան որոշումը կլինի մոտակա ապագայում։

«Առայժմ որոշում չի ընդունվել: Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կվճռվի վաղը։ Առայժմ կարող ենք ասել միայն, որ բողոքի ակցիաներն արգելված են»,-ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով արտակարգ դրություն է գործում։ Սահմանափակված է տնտեսական գործունեությունը։ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն քաղաքացիների եւ ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկելու համար անցակետեր են տեղադրել:

Հասարակական տրանսպորտի գործունեությունն արգելված է (բացի տաքսիներից և երկաթուղուց): Աշխատանքի դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք գործատուից: Պետական գերատեսչությունների դեպքում նման տեղեկանքները կարող են փոխարինվել ծառայողական վկայականներով:

Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում արդեն իրականացվում է նաև Վանաձորում

Լրահոս
0