00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդարադատության նախարարության համար Սորոսի հիմնադրամի հայտարարությունն անբացատրելի է

© Sputnik / Aram NersesyanМинистерство Юстиции Армении
Министерство Юстиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարության խոսնակը նշել է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» առաջարկած կարգավորումները հնարավոր են բացառապես սահմանադրական բարեփոխումների արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի» կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների անունից տարածված հայտարարությանը։
Նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ում կատարած գրառման մեջ այս հայտարարությունն «անբացատրելի» է որակում:

«Այն, ինչ անում ենք, նախատեսված է եղել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, որն արժանացել է թե՛ միջազգային հանրության, թե՛ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հայտարարությունում նշված ՀԿ-ների դրական արձագանքին։ Ավելին, Դատական օրենսգրքի կարգավորումները ևս երկար ժամանակ հանրային քննարկում են անցել և նման դիրքորոշում չենք ստացել, հետևաբար այս փուլում նման հայտարարությամբ հանդես գալը չենք կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Լուսինե Մարտիրոսյանը նաև նշում է, որ առաջարկվող կարգավորումները հնարավոր են բացառապես սահմանադրական բարեփոխումների արդյունքում։

Հիշեցնենք՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը» հաղորդագրություն էր տարածել դատավորների նկատմամբ վեթինգի իրականացման գործընթացի վերաբերյալ՝ մեկնաբանելով ԱԺ-ում մարտի 25-ին ընդունված օրինագծերի փաթեթը, որի նպատակն է ապահովել դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները:

Директор Фонда Открытого Общества Армении Лариса Минасян на пресс конференции (29 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը»

Ըստ հայտարարության՝ հեղափոխությունից երկու տարի անց քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից և իրականացնելու է միայն ձևական կամ ընտրովի ստուգում:

«Տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից»,- գրված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված օրենքներով նաև անհավասար վերաբերմունք է դրսևորվելու դատավորների նկատմամբ, քանի որ գույքի ու եկամուտների hայտարարագիր չներկայացնելու կամ սխալ տվյալներ ներկայացնելու համար պատասխանատվություն է սահմանվելու միայն 2017թ․ հունիս ամսից հետո նշանակված դատավորների համար: Իսկ դրանից առաջ կատարված նույն արարքի համար որևէ պատասխանատվություն չի սահմանվել:

«Հակասորոսական պայքարում մեզ հետ արդեն տարբեր երկրներ են համագործակցում». Նարեկ Մալյան

Ընդունված օրենքները Սորոսի հիմնադրամի տարածած հայտարարության մեջ որակվում են իբրև «ծայրահեղ անլուրջ» և ենթադրվում է, որ բարվերաքության ստուգում իրականացվելու է միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների համար, իսկ գործող դատավորների, ինչպես նաև դատախազների, քննիչների համար բարեվարքության ստուգում չի նախատեսվում:

Լրահոս
0