ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հանրահայտ երգիչ Ալեքսեյ Չումակովի կինը՝ երգչուհի Յուլյա Կովալչուկը, Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել՝ ինչպես են ինքն ու ամուսինը պատրաստվել Զատկին։
«Շնորհավոր Զատիկ։ Կողքիս ամենաթանկ խորոված անողն է», - ասում է Յուլյան տեսանյութում։
Այդ ընթացքում Չումակովը խորովածի միսն է պտտում, պարային շարժումներ անում ու «հայերեն» կատակում։ Ամուսինները փորձում են կովկասյան առոգանությամբ խոսել։ Վատ չի ստացվում։
Անհաջող կատակ, թե՞... Ալեքսեյ Չումակովի կինն ամուսնուն անհավատարմության մեջ է մեղադրել
«Հայկական ջազ։ Շնորհավոր ձեր տոնը, լավ տրամադրություն եմ մաղթում», - տեսանյութին կից գրել է Յուլյան։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ինչ լավն եք։ Տնավարի, բարի, իրական, Աստված պահապան ձեզ», «Սիրում եմ ձեզ, Յուլյա և Ալեքսեյ», «Դուք ամենալավ ու գեղեցիկ զույգն եք, շնորհավոր»։ Այսպիսի մեկնաբանություններ են գրել բաժանորդները։
Երգիչ Ալեքսեյ Չումակովը չթաքցրեց արցունքներն` արցախցի մոր մասին պատմելիս
Նշենք՝ Չումակովն ու Կովալչուկը ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկն են համարվում։
Յուլյա Կովալչուկն ու Ալեքսեյ Չումակովը պարում են հայկական երաժշտության տակ. տեսանյութ