00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ucom–ի բաժանորդներին վտանգ չի սպառնում. ո՞վ է ընկերության տնօրենը

© Sputnik / Asatur YesayantsМедицинское приложение uDoctor
Медицинское приложение uDoctor  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ucom ընկերության տնօրենների խորհուրդն է իրավասու նոր տնօրեն ընտրել, որին հետո պետք է պետռեգիստրում գրանցեն։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ucom–ի բաժանորդներին որևէ վտանգ չի սպառնում, և նրանք իրավունք ունեն անխափան ստանալ այն ծառայությունները, որոնց բաժանորդագրված են։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գնել Մուղնեցյանը` անդրադառնալով Ucom-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Ընկերությունում արտառոց ոչինչ չկա, հերթական կենդանի գործընթացն է իրականանում։ Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը որոշել է աշխատանքից ազատման դիմում գրել, ինչն իր իրավունքն է»,–ասաց Մուղնեցյանը։

Լրագրողները հետաքրքրվել էին Մուղնեցյանից, թե ի վերջո՝ ո՞վ է այժմ ընկերության տնօրենը, քանի որ ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել էր նոր տնօրենի` Արա Խաչատրյանի ընտրության մասին, սակայն պետռեգիստրն էլ իր հերթին հայտարարել էր, որ տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով։ Ի պատասխան Մուղնեցյանը նշեց, որ ընկերության գործադիր մարմնի ղեկավարն այս պահին Արա Խաչատրյանն է, քանի որ տնօրեն նշանակելու հարցում միակ հիմքը խորհրդի որոշումն է։ Այսինքն` տնօրենների խորհուրդն է իրավասու նոր տնօրեն ընտրել, որին հետո պետք է պետռեգիստրում գրանցել։

Мужчина проходит мимо офиса компании Ucom на проспекте Маштоца (10 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ucom-ի շուրջ նոր կրքեր են հասունանում. նոր տնօրենը պաշտոնապես չի նշանակվել

Անդրադառնալով Եսայանների հետ ընկերության 800 աշխատակիցների` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու հանգամանքին` Մուղնեցյանը նշեց, որ նրանց մասով համապատասխան որոշում կկայացվի, քանի որ հարկադիր աշխատանքն անթույլատրելի է։ Այդ աշխատակիցները, ըստ իրավաբանի, իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով իրենց դիմումները հետ վերցնել, կամ էլ կարող են աշխատանքից ազատվել իրենց դիմումի հիման վրա։ 

Հարցին, թե մամուլում լուրեր են տարածվում, որ Հայկ Եսայանը պատրաստվում է տեխնիկական խափանումներ անել ի նշան բոյկոտի, հնարավո՞ր են նման գործընթացներ, Մուղնեցյանը պատասխանեց, որ տրամաբանական չի համարում նման քայլերը։

«Տեխնիկական խափանումներ անելն իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է, և դա կարող է իրավական սանկցիաների արժանանալ։ Այսինքն`բաժնետերն ընկերության շահերին հակառակ գործել չի կարող»,–ասաց իրավաբանը։

Հիշեցնենք` օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Логотип компании Ucom - Sputnik Արմենիա
Ucom–ը կռվախնձոր է դարձել. ի՞նչ է տեղի ունենում ընկերությունում, և ո՞րն է ելքը

Մեկ օր անց՝ ապրիլի 15-ին, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը: Սակայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարել էր, որ Ucom ընկերության նոր գլխավոր տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով:

Խնդիրն այն է, որ գործակալության պետի պաշտոնակատար Տաթև Մկրտչյանն ապրիլի 16-ին միանգամից երկու դիմում է ստացել, որոնցից մեկը՝ Արա Խաչատրյանից, որի դիմումին կցված է եղել նաև տնօրենների խորհրդի նիստի` ապրիլի 14-ի որոշումը՝ իրեն ընկերության գլխավոր տնօրեն ընտրելու մասին: Մյուս դիմումը եղել է Ucom-ի բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանից, որը հայտնել է, թե ապրիլի 14-ին կայացած նիստն անցել է բազմաթիվ խախտումներով:

Ucom ընկերության նոր տնօրեն է նշանակվել. Եսայանները չեն հանձնվում

Լրահոս
0