Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը շարունակվում է։ Ամբողջ աշխարհում մեծ ու փոքր քաղաքների փողոցները դատարկվել են։
Սակայն կարանտինը չի տարածվում վայրի կենդանիների վրա, որոնք օգտվելով իրավիճակից, կամաց-կամաց բնակիչների բացակայության պայմաններում ներխուժում են քաղաքները։ Այդ բնակավայրերը իսկական սաֆարիների են վերածվել, պարզապես ջունգլիները քարից են։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք աշխարհի տարբեր երկրների քաղաքներում՝ Իսպանիայից մինչև Հնդկաստան, ԱՄՆ-ից մինչև Արգենտինա, դատարկ փողոցներում զբոսնող կենդանիների լուսանկարները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։