00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Շահխաթունի. «Մարդիկ պարապ են, սկսել են ավելի շատ ուտել, ինչը ռիթմի և օրակարգի խախտում է»

© Photo : provided by Gayane ShakhhatuniГаяне Шахатуни
Гаяне Шахатуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սննդաբան Գայանե Շահխաթունին Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում մարդկանց սննդակարգի առանձնահատկություններին և մասնագիտական խորհուրդներ տվել։ 
Շահխաթունի. «Մարդիկ պարապ են, սկսել են ավելի շատ ուտել, ինչը ռիթմի և օրակարգի խախտում է»

Սննդաբան Գայանե Շահխաթունու դիտարկմամբ` կյանքի ռիթմի ցանկացած փոփոխություն ստեղծում է սթրեսային իրավիճակ։ Գիտականորեն ապացուցված է, որ մարդիկ նման իրավիճակում գիրանում են, քանզի սթրեսի պատճառով արտադրվում է կարտիզոլ հորմոն, որի պատճառով մարմինը սկսում է քաշ հավաքել։ Թվում է, թե օրգանիզմում ճգնաժամ է, ուստի առաջանում է հավելյալ սնունդ ընդունելու անհրաժեշտություն, ինչն ըստ էության պատասխան ռեակցիա է։

Актриса Алена Водонаева - Sputnik Արմենիա
«Վախենում էի 100 կգ–ով գիրանալ». Վոդոնաևան հիացմունքով է պատմել հայաստանյան հանգստի մասին

«Քանի որ մարդիկ դարեր ի վեր սնունդը վերածել են հաճույքի, ապա դա խեղաթյուրել է նրանց կենսակերպը։ Սնունդը տվյալ դեպքում ոչ թե կշտացնելու բնական ակտ է, այլ դարձել է հաճույք ապահովելու միջոց, ինչը նույնպես նպաստում է գիրանալուն։ Քանի որ շատերն այժմ չեն աշխատում, պարապ են, հետևաբար սկսել են շատ ուտել, և դա ռիթմի, օրակարգի խախտում է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սննդաբանը։ 

Շահխաթունու համոզմամբ` սնվելն ու սննդի հանդեպ ունեցած ցանկությունը զուտ հոգեբանական երևույթ է։ Ցանկացած մարդ ինքն է որոշում, թե ինչ պետք է գիտակցաբար ընդունի, ինչն է լավ կամ ճիշտ իր համար, և ինչպես կարող է իր մարմինը հետ վարժեցնել որոշ սննդակարգերից։ Սննդաբանն այս պահին խորհուրդ է տալիս պարզապես որոշակի սխեմա գծել, ըստ որի` կարելի է զարթուցիչով ժամակարգ ֆիքսել և սնվել 2-3 ժամը մեկ։

«Ամենակարևոր նախապայմանը երեկոյան ժամը վեցից կամ յոթից հետո սնունդ ընդունելու իսպառ վերացումն է։ Կարելի է օգտվել բացառապես սպիտակուցային սննդից, որովհետև միայն սպիտակուցները չեն նպաստում ճարպակալման գործընթացին։ Բայցևայնպես, դրանք էլ պետք է ընդունել քիչ քանակով»,– նշեց սննդաբանը։

Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները

Շահխաթունին հատկապես քաղցրակերներին հորդորում է քաղցրեղենի չափաբաժինը հասցնել նվազագույնի և ընդունել միայն օրվա առաջին կեսին։ Ընդ որում` քաղցրավենիքները պետք է լինեն բնական տեսակի։ Սննդաբանը վստահ է, որ առողջ սննդակարգն առհասարակ թանկ հաճույք չէ, հետևաբար պետք է հետևել  սնվելու բնականոն ռիթմին։

Լրահոս
0