ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Սուրբ Հարության տոնի առթիվ։ Շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև կորոնավիրուսային իրավիճակին և նշել, որ իշխանության բոլոր մակարդակներն աշխատում են ռիթմիկ, կազմակերպված և պատասխանատու կերպով։
«Իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է։ Մեր ողջ հանրությունը միավորվում է ընդհանուր սպառնալիքի առաջ»,-նշված է Կրեմլի կայքում հրապարակված Զատկի առթիվ շնորհավորանքում։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանն արժանապատվորեն կհաղթահարի կորոնավիրուսի հետ կապված բոլոր փորձությունները։ Դրա համար առկա են բոլոր ռեսուրսներն ու պահուստները։
«Մենք կօգտագործենք դրանք, իհարկե, խնայողաբար, ելնելով ստեղծված իրավիճակից և առաջին հերթին մարդկանց օգնելու համար, այն ընտանիքներին, որոնք հիմա բարդ իրաիճակում են հայտնվել»,-նշել է Պուտինը։
Պուտինը հետաձգել է Հաղթանակի շքերթը
Բացի այդ, իշխանությունները վերլուծում են կորոնավիրուսի դեմ պայքարի այլ պետությունների փորձը։