00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքն առանց գեղեցկության սրահների, կամ ինչպես են կանայք «դիմակայում» մեկուսացմանը

© Sputnik / Aram NersesyanЗавивка волос в салоне красоты
Завивка волос в салоне красоты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ դրության օրերին, երբ փակ են գեղեցկության սրահներն ու մարզասրահները, կանանց ու աղջիկներին այլ բան չի մնում, քան սեփական միջոցներով դիմակներ պատրաստել, դառնալ քրոջ կամ մայրիկի մատնահարդարը, երբեմն էլ դիմել ամուսինների օգնությանը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik, Արմենուհի Մխոյան. «Ինչպե՞ս խնամեմ կամ որտե՞ղ կտրեմ մազերս», «ո՞վ կխնամի եղունգներս», «ինչպե՞ս հետևեմ կազմվածքիս»․ կարանտինի ընթացքում ամենահաճախ հնչող հարցերից են: Բոլոր դեպքերում պատասխանը մեկն է՝ սպասել, կամ էլ որպես այլընտրանք՝ դիմել «փորձի՛ր ինքդ» տարբերակի օգնությանը:

Режиссер, монтажер Армен Майламян - Sputnik Արմենիա
«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ

Այս օրերին շատ են կանայք ու աղջիկները, որոնք ընտանիքի անդամներին խնդրում են կտրել կամ ներկել մազերը, հարդարել եղունգները: Շատերի մոտ դա ստացվում է, որոշների դեպքում էլ՝  արձանագրվում է հերթական «ընտանեկան դրաման»:

Գյումրեցի կինը, որը չցանկացավ ներկայանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ավելի քան մեկ տասնամյակ ընտանիքի անդամներն իր մազերի իրական գույնը տեսնելու առիթ չեն ունեցել, բայց արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ստիպված ամուսինը կնոջ վարսահարդարն է դարձել։

«Ավելի քան 10 տարի տանեցիները իմ իրական մազերի գույնը չէին տեսել, հիմա ստիպված ամուսինս դարձավ վարսահարդարս: Առաջին անգամ լավ չստացվեց, բայց արտակարգ դրությունը երկարացնելու դեպքում, հավանաբար հրաժարվեմ գեղեցկության սրահից»,- կատակեց կինը:

«Նման բան մեր եկեղեցում դեռ չէր եղել». Ծաղկազարդին հավատացյալները մասնակցում են «վիրապից»

Եթե հասարակության մի մասի դեպքում մարմնի խնամքը որոշակի դժվարություններ է առաջացնում, ապա կան կանայք և աղջիկներ էլ, որոնց համար կարանտինի ընթացքում սեփական մարմնի խնամքով զբաղվելը նույնիսկ հաճույք է պատճառում։ Միջազգային մի շարք գեղեցկության մրցույթների մասնակցած գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենևին էլ չի սրտնեղում, որ գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություն չունի։

© Photo : provided by Lilit MartirosyanԼիլիթ Մարտիրոսյան
Կյանքն առանց գեղեցկության սրահների, կամ ինչպես են կանայք «դիմակայում» մեկուսացմանը - Sputnik Արմենիա
Լիլիթ Մարտիրոսյան

«Ես ավելի շատ սիրում եմ, երբ ինքս ինձ եմ խնամում, չեմ բացառում, որ երբեմն դիմում եմ մասնագետի խորհրդին: Միշտ էլ ուսումնասիրում եմ ու փորձում եմ գտնել յուղերի, եթերայուղերի, մազերի ու մաշկի խնամքի բնական միջոցներ ու օգտագործել, իսկ հիմա, երբ արտակարգ դրություն է ու հնարավորություն չունեմ գեղեցկության սրահներ գնալու,  օգտագործում եմ այն բոլոր միջոցները որոնք կարող եմ ինքս պատրաստել»,-նշեց գեղեցկուհին։

© Photo : provided by Lilit MartirosyanԼիլիթ Մարտիրոսյան
Կյանքն առանց գեղեցկության սրահների, կամ ինչպես են կանայք «դիմակայում» մեկուսացմանը - Sputnik Արմենիա
Լիլիթ Մարտիրոսյան

Նա Sputnik Արմենիայի ընթերցողներին խորհուրդ է տալիս արտակարգ իրավիճակում արտակարգ տեսքը պահպանել ոչ միայն բնական, արդյունավետ  ու առողջարար խնամքի  միջոցներ օգտագործելով, այլև սննդակարգին հետևելով:

«Մենք այն ենք, ինչ ուտում ենք․պետք է լուրջ հետևել այս կանոնին ու հրաժարվել այն սննդամթերքներից, որոնք օրգանիզմին ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնասում են: Այս ընթացքում, ճիշտ է՝ մարզասրահներն էլ են փակ, բայց դա չի խանգարում, որ մարդիկ առավոտյան վազքով զբաղվեն կամ տանը մարզվեն»,- շեշտեց Լիլիթը:

Համավարակի մասին խոսակցությունների առաջին իսկ օրվից Գյումրիում գործող SOLO Beauty գեղեցկության սրահը փակեց իր դռները՝ հոգալով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների առողջության մասին: Սակայն հաճախորդները մինչ օրս էլ շարունակում են զանգել, հետաքրքրվում՝ երբ նորից սրահը կբացեն։

«Անչափ շատ են զանգում, ու ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, ընդհուպ առաջարկելով, որ մեր աշխատակիցներն իրենց տուն գնան, դժվարությամբ են համակերպվում այն փաստին, որ իրենց սպասարկել չենք կարող, իսկ մեր մատնահարդարները, դիմահարդարներն ու վարսահարդարներն իրենց այցելուների համար պատրաստել են առցանց խորհուրդներ, որոնց մեր այցելուները հաճույքով հետևում են ու կիսվում իրենց արդյունքերով»,- պատմեց SOLO Beauty-ի տնօրեն Լուսինե Սանոյանը:

© Photo : provided by Lusine SanoyanԼուսինե Սանոյան, SOLO Beauty գեղեցկության սրահի տնօրեն
Կյանքն առանց գեղեցկության սրահների, կամ ինչպես են կանայք «դիմակայում» մեկուսացմանը - Sputnik Արմենիա
Լուսինե Սանոյան, SOLO Beauty գեղեցկության սրահի տնօրեն

Լուսինեն կարծում է, որ հարկադիր պարապուրդն իր աշխատակիցների համար ինքնակրթությամբ զբաղվելու լավագույն ժամանակահատվածն է:

«Եթե առաջ ժամանակը քիչ էր հայտնի վարպետների դասընթացներին հետևելու համար, հիմա գրեթե չկա մի օր, որ խմբերով չմասնակցեն առցանց վարպետության դասերի, այնպես որ ստեղծված իրավիճակից հետո  մեր մասնագետներն ավելի թարմացած ու նոր հմտություններով կսպասարկեն այցելուներին»:

Իսկ մինչ նորից կբացվեն մարզասրահների ու գեղեցկության սրահների դռները, մասնագետները խորհուրդ են տալիս՝  հիշել անցած տարիների մոռացված փորձը՝ մարզվել ինքնուրույն  ու մարմնի խնամքը հոգալ ավելի շատ բնական միջոցներով:

«Ես նման բան երբեք չէի տեսել». գյումրեցիները կատարում են պարետի հրահանգը. լուսանկարներ

Լրահոս
0