00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կարմիր գծեր չեն լինի. Սիսակ Գաբրիելյան

© Sputnik / Asatur YesayantsКрасные линии
Красные линии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են մայրաքաղաքի փողոցներից ջնջել կարմիր գծերը:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Facebook-ում ներկայացրել է իր ու Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծը:

Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Վրաստանը տուգանում է կարանտինի ռեժիմը խախտած հայաստանցի վարորդներին

«Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին»,– գրել է նա և նշել, որ նախագծի համաձայն` Երևանի 12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնան միայն Կենտրոնում ու Արաբկիրի որոշ հատվածում։

Ըստ նախագծի` լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի, դրա համար պարտադիր պետք է լինի առնվազն 15 րոպեանոց տեսանյութ:

Կարմիր գծերի տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց՝ ավագանու որոշմամբ, իսկ առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։

«Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումն արգելվում Է, դրանց համար կլինեն հատուկ վայրեր, հատուկ սակագին։ Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն»,- գրել է պատգամավորը:

Ներկայացված նոր նախագծով, ըստ նրա, կլուծվի նաև Վճռաբեկ դատարանի` 2019թ–ի որոշման վարույթի հետ կապված խնդիրները։

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարված փոփոխությունները - Sputnik Արմենիա
Ինչ է փոխվել վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում

Իսկ սակագների փոփոխություն նոր օրենքով չի նախատեսվում:

Սիսակ Գաբրիելյանը հայտնում է, որ նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում և առաջիկա շաբաթվա ընթացքում կդրվի շրջանառության մեջ:

Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել

Բայց մինչ այդ օրենքի հեղինակները երկուշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, 15:00 ֆեյսբուքյան ուղիղ եթերում կներկայացնեն նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները և կպատասխանեն լրագրողների հարցերին:

Օրվա կադր. Երևանում մտահոգ վարորդը «դիմակ» է հագցրել ավտոմեքենային

Լրահոս
0