00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական լաբորատորիան ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր է հայտնաբերել

© Sputnik / Andranik GhazaryanПрезентация российской мобильной лаборатории по диагностике коронавируса (9 апреля 2020). Еревaн
Презентация российской мобильной лаборатории по диагностике коронавируса (9 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լաբորատորիայում կորոնավիրուսի թեստ են հանձնում ինչպես Հայաստանի Զինված ուժերի, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսական շարժական լաբորատորիայի շնորհիվ ՀՀ ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` նշելով, որ ՊՆ–ն թեստավորումների թվի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի հրապարակում։

Covid-19. Շարժական լաբորատորիան բացազատվել է - Sputnik Արմենիա
Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

Լաբորատորիայի միջոցով հետազոտվում են ինչպես ՀՀ ԶՈւ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները։ Հայ–ռուսական միացյալ աշխատանքային խումբ է ստեղծվել, գործընկերները փորձի փոխանակում են իրականացնում։

Զինծառայողներին թեստավորելու համար գործարկված լաբորատորիան թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսի հայտնաբերմամբ զբաղվող մյուս լաբորատորիաների ծանրաբեռնվածությունը։

Միացյալ ջոկատի ավագ սպա, գնդապետ Ալեքսեյ Սուսլոպարովը Sputnik Արմենիային հայտնեց, որ յուրաքանչյուր զինծառայող մեկ անգամ է թեստավորվում, քանի որ թեստի ճշգրտությունը 99% է։

«Այսօրվա դրությամբ ախտորոշում իրականացնելու համար որոշիչ է պոլիմերազային շղթայի ռեակցիայի այս մեթոդը», - ասաց նա:

Ռուս մասնագետները հայ գործընկերներին սովորեցնում են այդ մեթոդի կիրառումը, հայկական կողմն իր հերթին հնարավոր աջակցություն է ցուցաբերում հետազոտությունների անցկացման և ընթացիկ հարցերի լուծման հարցում։

Թեև ՊՆ–ն չի հրապարակում կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը, այդուհանդերձ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ Սահակ Օհանյանն ապրիլի 13-ին հայտնել էր, որ զինծառայողներից 6-ը բուժվել են և շարք վերադարձել, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են եղել։

Հիշեցնենք` ախտահանման համակարգերն ու կորոնավիրուսի ախտորոշման շարժական լաբորատորիան ռուսական երկու Իլ-76–ով Հայաստան տեղափոխեցին ապրիլի 7-ի երեկոյան։

Ռուսական լաբորատորիայի մասին մանրամասն տեղեկությունները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Նշենք, որ ապրիլի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1248–ի։ Նրանցից 20-ը մահացել են, 523-ը` բուժվել։

Լրահոս
0