00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեկամերոն-2020 կամ կարանտինի կանոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները

© Sputnik / Asatur YesayantsПраздник Пасхи во время ЧС (12 апреля 2020). Еревaн
Праздник Пасхи во время ЧС (12 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև վերջերս ընդունված էր համարել, որ հայ հասարակությունը կիսված է երկու մասի՝ «սևերի» և «սպիտակների»։ Հիմա, կորոնավիրուսի տարածման ֆոնին, ամեն ինչ խառնվել է իրար։ Հիմա արի ու գլուխ հանիր`ով է թաքնված դիմակի տակ՝ հին ռեժիմի կողմնակի՞ց, թե՞ նոր իշխանությունների պաշտպան։

Հայ հասարակությունը հիմա էլ է բաժանված, բայց արդեն այլ կերպ՝ դիմակ կրողների և չկրողների, նրանց, ովքեր թքած ունեն վարակվելու և ուրիշներին վարակելու վրա։

Ինչպես հայտնի է, պատմությունը կրկնվելու միտում ունի․ այն, ինչ տեղի է ունեցել, ասենք, 400 տարի առաջ, կարող է կրկնվել այսօր` ժամանակակից փոքր «շտկումներով»։ Ես այնքան էլ լավ չգիտեմ, թե ինչպես են իրենց պահել մեր նախնիները, երբ երկրում մոլեգնել է ժանտախտը կամ ինչ-որ այլ համաճարակ։ Հավանաբար մեր պատմաբանները գրել են այդ մասին։ Եթե այդպիսի հիշատակումներ կան, դրանք պետք է հանրության սեփականությունը դարձնել։ Օգտակար կլինի բոլորիս, հատկապես` մեր պարետ Տիգրան Ավինյանին։ 

Президент США Дональд Трамп, канцлер Германии Ангела Меркель и президент Франции Эммануэль Макрон в беседе во время первой рабочей сессии саммита G-20 (7 июля 2017). Гамбург - Sputnik Արմենիա
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում

Վերջերս Դանիել Դեֆոյի «Ժանտախտի քաղաքի օրագիրն» էի կարդում՝ Եվրոպայում 1665-1666թթ․բուբոնային ժանտախտի համաճարակի մասին։ Պատկերացրեք՝ լոնդոնցիներն այն ժամանակ իրենց պահում էին ճիշտ այնպես, ինչպես այսօր նրանց սերունդներն են պահում։ Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է  այլ երկրներում։ Դիմում եմ վստահություն ներշնչող աղբյուրների, ավելի հստակ՝ սեփական որդիներիս։ Ավագն ապրում է Գերմանիայում, արդեն մեկ ամիս է՝ ընտանիքի հետ միասին տնից դուրս չի գալիս, աշխատում է հեռակա կարգով։

«Դուրս կգաս այստեղ, բա չէ,-պատմում է նա,-դիմացի տան հարևանիս 50-ամյակն էր։ Ծնողներն ու քույրը եկել էին շնորհավորելու։ Հարևաններից ինչ-որ մեկը՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, անմիջապես ոստիկանություն էր զանգել ու հայտնել կարանտինի պայմանները խախտելու մասին։ Ոստիկանությունը եկավ, բոլորին հավաքեց-տարավ բաժանմունք՝ տուգանքներ գրելու և բացատրական աշխատանք տանելու»։

Կրտսերն ապրում է Մոսկվայում և բառացիորեն մինչև վերջին օրերը գործի բերումով գնում-գալիս էր մեկ Վորոնեժ, մեկ Սանկտ Պետերբուրգ, և երբ մայրը տեսազանգով համոզում էր տանը նստել, ակնհայտ հեգնանքով պատասխանում էր, թե վախենալու բան եք գտել։

Նախորդ դարի 60-ականներին աշխարհում տարածում ուներ «հոնկոնգյան» վիրուսային գրիպը։ Չգիտեմ որ երկրում ոնց, բայց, թե ինչպես էին մոսկվացիներն այն ժամանակ արձագանքում վտանգին, կարելի է դատել այդ թեմայով Վլադիմիր Վիսոցկու գրած երգից։

Очень вырос в целом мире

Гриппа вирус — три-четыре! —

Ширится, растёт заболевание.

Если хилый — сразу в гроб!

Сохранить здоровье чтоб —

Применяйте, люди, обтирания!

Մի խոսքով` ոչինչ չի փոխվել։ Ռուսաստանը Ռուսաստան է, գերմանացիները՝ գերմանացիներ։

«Ձեր անունով անցագիր չկա»․ «Սվո Ռաֆի» խորամանկ հնարքների և մերօրյա հորինվածքների մասին

Իսկ մե՞նք։

Անկեղծ ասած, մեր քաղաքացիների մեծամասնության պահելաձևը ստիպում է լավատես չլինել վիրուսի դեմ հաղթանակի հանդեպ։

Երևանի փոքր կենտրոնը, այո, սակավամարդ է։ Այո, այստեղ շատերը դիմակներով ու ձեռնոցներով են։ Բայց այցելեք ծայրամասեր կամ նայեք, թե գյուղերում ինչպես են մարդիկ պայքարում համավարակի դեմ։

Премьер-министр Великобритании Борис Джонсон (справа) беседует с принцем Чарльзом во время приема, организованного британской королевой Елизаветой II в преддверии саммита НАТО (3 декабря 2019). Лондон - Sputnik Արմենիա
Կորոնավիրուս․ դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը

Իհարկե, օրինապաշտ և գիտակից քաղաքացիները միայն Երևանում չեն ապրում։ Նրանցից շատերը տանը համակարգչի առաջ նստած կրեատիվություն են ցուցաբերում` փորձելով հետաքրքրացնել իրենց և այլոց կյանքը։ Ոմանք ստեղծել են decameron.am կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գրել իրենց կյանքի պատմությունները (իտալացի գրող Ջովաննի Բոկաչոյի դասական «Դեկամերոն» վեպն այն մասին է, թե ինչպես 10 երիտասարդ ժանտախտից փրկվելու համար ինքնամեկուսանում են, ժամանակակից լեզվով ասած` ամառանոցում և ժամանակը հետաքրքրացնելու համար հերթով պատմում են իրենց կյանքի պատմությունները)։

Ոմանք է սոցիալական ցանցերում խաղ են մտածել, թե որ ֆիլմերի վերնագրերն են համապատասխանում իրավիճակին, իսկ որոնք կընկնեին պարետի «գրաքննության» տակ։ Օրինակ` «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմն այսօրվա իրականության պայմաններում իսկական դավադրություն է, իսկ ահա «Տանը մենակ» ֆիլմը այն է, ինչ պետք է։

Բայց քանի՞ այդպիսի գիտակից քաղաքացի կա։ Հավանաբար, ոչ այնքան շատ։ Մեծամասնությունը բակի տաղավարներում նարդի են խաղում։

Մի քանի օր առաջ կարանտինը երկարաձգեցին ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ը։ Կօգնի՞ այդ 30 օրը կանխել  կորոնավիրուսի տարածումը։

Այսպիսի անկեդոտ կամ, ավելի շուտ, առակ կա։

Պաստորն ու րաբբին հետևում են բռնցքամարտի մենամարտին։ Ռինգ դուրս գալուց առաջ մարզիկներից մեկը խաչակնքում է։

-Դա նրան կօգնի՞,-հարցնում է րաբբին պաստորին։

-Եթե լավ է մենամարտում, կօգնի։

Կորոնվիրուսի լավ կողմերը, կամ հետո կսկսենք ապրել այս չարիքի առաջադրած կանոններով

Վերջին տարիներին քաղաքի կենտրոնից տեղափոխվել եմ քաղաքից դուրս ապրելու։ Ոչ թե 30-50 կմ հեռու, այլ քաղաքին կպած։ Երևանը վերջանում է, և սկսվում է իմ գյուղը։ Անցած ուրբաթ այստեղ դժբախտություն պատահեց․ տեղի էլեկտրիկը հոսանքահարվեց ու մահացավ։ Շաբաթ օրը խանութ եմ գնում և աչքերիս չեմ հավատում՝ հարյուրից ավելի մարդ խիտ կանգնած են նեղլիկ փողոցում՝ հոգեհանգստի են եկել։ Իհարկե, առանց դիմակ-ձեռնոցի։ Հերթով գրկում-համբուրում են հանգուցյալի հարազատներին, մխիթարանքի խոսքեր են ասում։

Հաջորդ օրը հարևանիս, որ տեղի բնակիչ է, հարցնում եմ․ «Խելքներդ հո չե՞ք թռցրել։ Օրենքը ձեզ համար չէ՞։ Պատկերացնո՞ւմ ես` ինչ կլինի, եթե հավաքվածներից մեկնումեկը վարակակիր լինի»։

«Լսիր, վիրուսները գալիս-գնում են, իսկ մարդկությունը մնում է։ Նա ինչ-որ մեկի հարազատն է, մեկի ընկերը, գործընկերը, իմ դասարանցին էր։ Մենք ի՞նչ մարդ ենք, եթե չգնանք վերջին հրաժեշտին։ Ինքդ չէի՞ր գնա։ Թաղման էլ ենք գնացել, հոգեհանգստի էլ։ Մարդավարի, ոնց մեր ադաթներն են պահանջում, ճանապարհել ենք»,-եղավ պատասխանը։

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին

Մտածելու բան է։ Պատկերացրեք՝ ոստիկանությունը գալիս է թաղման կամ հոգեհանգստի։ Կցրեի՞ն հավաքվածներին կամ կտուգանեի՞ն արտակարգ դրությունը խախտելու համար։ Պատկերացնելն անգամ ծիծաղելի է։ Ոչ, մենք հեռու ենք գերմանացի լինելուց։ Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Դա փաստ է։

Մարտի սկզբին մամուլի ասուլիս էի անցկացնում հասարակագետ-փորձագետի հետ, որը հատուկ ընդգծեց․ «Կորոնավիրուսը խնդիր է, բայց ոչ ողբերգություն։ Ողբերգություն կդառնա, եթե մենք, ինչպես դա տեղի ունեցավ հետխորհրդային որոշ երկրներում, սկսենք փակել ճանապարհները, քարկոծել մեր հիվանդ հայրենակիցներին տեղափոխող ավտոբուսները, արգելափակել հիվանդների համար հատկացված բուժհաստատությունները, եթե դրանք մեր տնից հեռու չեն գտնվում»։

Բարեբախտաբար, նման բան տեղի չունեցավ։ Ո՛չ Ծաղկաձորի բնակիչների, որտեղ բերել էին առաջին «կասկածյալներին», ո՛չ էլ այլ շրջանների բնակիչների մտքով անգամ չանցավ բողոքել։ Ավելին, վստահ եմ, որ եթե, Աստված մի արասցե, վաղը դուռը թակեն և ասեն, թե բոլոր հյուրատները լեփ-լեցուն են, իսկ դուք ազատ սենյակ ունեք, այս մարդուն 14 օրով կարանտինի կընդունե՞ք, մեր քաղաքացիներից շատերն առանց վարանելու կհամաձայնեն։

Այդպիսին են մեր գեները, այդպիսին է մեր բնույթը։ Բայց սա վերաբերում է «լավ» գեներին։ Իսկ հիմա այն գեների մասին, որոնց վրա աշխատելու կարիք կա։

Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը

Ավելի քան վստահ եմ, որ դիմակ ու ձեռնոց չկրող և պարետի ցուցումները խախտող մարդկանց մեջ քիչ չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցները։ Մի կողմից՝ նրանք պատրաստ են «կտրտել» ցանկացածին, ով իրենց կուռքի հասցեին ոչ շոյիչ բան կասի։ Մյուս կողմից՝ կարանտին պահելու Փաշինյանի բոլոր կոչերը ականջի հետև են գցում։

Իսկ եթե կարանտինի այս ամիսն էլ անցնի ու պարզվի, որ մեր հասարակության մի մասի անհոգության ու թքած ունենալու պատճառով համավարակը չի նահանջում, հետևաբար երկրի տնտեսությունը շարունակում է խրվել ճահճի մեջ, աշխատանք չկա, փողը վերջացել է, ո՞ւմ ենք մեղադրելու։ Ակնհայտորեն ոչ նախկին երեք նախագահներին։ Եվ ոչ գործող վարչապետին ու նախագահին։ Մենք ինքներս էլ հենց մեղավոր ենք։ «Սպիտակներն» ու «սևերը», դիմակ կրողներն ու չկրողները՝ բոլորս միասին ու ամեն մեկս առանձին-առանձին:

Լրահոս
0