00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրսի հայերի հարցում ամեն ինչ շատ ավելի լուրջ է, Հայաստանի հնարավորությունները՝ սահմանափակ

© Photo : Facebook / Мариам ОвсепянМеждународный аэропорт Домодедово (6 апреля 2020). Москва
Международный аэропорт Домодедово (6 апреля 2020). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զարեհ Սինանյանը կարծում է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակված հայերի թիվն ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ենթադրում է, որ ամենամեծ թվով վարակվածները Ռուսաստանում են։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի- Sputnik. Աշխարհի բոլոր պետությունների նման՝ Հայաստանի հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն։ Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ՌԴ-ում գտնվող և կարանտինը հայրենիքում անցկացնել ցանկացող մեր հայրենակիցների խնդիրը պետությունը փորձում է լուծել այնքանով, որքան ռեսուրսներն ու հնարավորություններն են թույլ տալիս։

Ամեն ինչ փակ է, գործ չկա. ինչու են ՀՀ քաղաքացիները շարունակում սպասել «Դոմոդեդովոյում»

Նա հիշեցրեց՝ արդեն երեք չարտերային թռիչք իրականացվել է, հույս ունի՝ առաջիկայում էլի հնարավորություն կունենան մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու։ Շարունակելով ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների թեման՝ Սինանյանը նշեց, որ նրանց մի մասն առանց աշխատանքի և գումարի, բառիս բուն իմաստով՝ դրսում է հայտնվել։ Խնդիրը լուրջ է, և հարցը միայն կացարան չունենալը չէ։

«ԱԺ որոշ պատգամավորներ, նաև մենք, նրանց համար կացարան ենք փնտրում։ Բայց, հնարավոր է, որ շատերը վարակված լինեն, իսկ, ինչպես հասկանում եմ, շատ տեղերում ոչ քաղաքացիներին բժշկական ծառայություններ չեն մատուցում, այսինքն՝ նույնիսկ կացարան գտնելու դեպքում նրանց վարակված լինել-չլինելու հարցն իրոք խնդրահարույց է»,- ասաց Սինանյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատում են։

Հայաստան վերադառնալու համար սփյուռքի հանձնակատարի գրասենյակ դիմում են արևմտյան սփյուռքի և Միջին Արևելքի երկրներից։ Սինանյանը հստակեցնում է՝ այս երկրներից հայերն ուղիղ իրենց հետ են կապ հաստատում, իսկ դիմողների ամենամեծ թիվը Ռուսաստանից է, հատկապես հարավից՝ Ստավրոպոլ, Սոչի, Կրասնոդար։

Герб партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին թույլ կտան առանց մաքսատուրքի ներկրել անձնական գույքը

Անդրադառնալով հարցին, թե աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակված քանի հայ կա, Սինանյանը նշեց, որ հստակ թիվ այս պահին չունեն։

Սկզբում գրասենյակում մոնիթորինգ էր իրականացվում, ինչ-որ պահի հասկացան, որ իրավիճակն այնքան արագ է փոխվում, և կորոնավիրուսն էլ այնպես է տարածվել ամբողջ աշխարհում, որ հաշվելն անիմաստ է։

Պաշտոնական վիճակագրություն չկա, բայց Սինանյանը նշում է, որ իր կարծիքով՝ եթե նախկինում ամենամեծ թվով վարակված հայերն Իրանում էին, ապա հիմա Ռուսաստանում կարող են լինել։

«Դոմոդեդովոյում» գտնվող հայերը հրաժարվել են դեսպանության տրամադրած սննդից

Պատասխանելով այն հարցին, թե աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ հայեր ցանկություն ունեն կարանտինը Հայաստանում անցկացնել՝ Սինանյանը նշեց, որ այստեղ երկու խնդիր կա.

«Առաջինը՝ ինչպես այդ մարդկանց Հայաստան հասցնել, երկրորդը՝ Հայաստան հասցնելուց հետո պետք է կարողանանք պատրաստ լինել նման հոսքեր ընդունել»,- ասաց Սինանյանը՝ հավելելով, որ այս պահին հստակ թվեր չկան, թե Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվն ինչքան է՝ խոսքը մի քանի հարյուր, հազար, թե՞ տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։

Սինանյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետությունն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում է, որ կարողանա հայրենիք վերադարձնել նման ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին։

Ինչպես է Ռուսաստանն օգնում ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում

Լրահոս
0