00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր աթոռն արձագանքել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հարուցված քրեական գործին

© Sputnik / Asatur YesayantsПраздник Святого Саркиса
Праздник Святого Саркиса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայր աթոռը հույս է հայտնում, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի դեմ հարուցված քրեական գործով կիրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական համակարգն արձագանքել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հարուցված քրեական գործին և հանրությանն ու պաշտոնատար անձանց հորդորել ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:

«Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատվամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մայր աթոռը հույս է հայտնում, որ քրեական գործով կիրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն: Նշվում է, որ այս գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ:

Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

Архиепископ Навасард Кчоян  - Sputnik Արմենիա
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է։

Հիշեցնենք, որ 2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ։ Սրբազանը հերքեց մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:

Նշենք, որ Կճոյանը չի ընդունում հայտնի օֆշորի գործով իրեն առաջադրված մեղադրանքը:

Նրա փաստաբան Հովիկ Արսենյանն այսօր Sputnik Արմենիային ասել էր, որ իր պաշտպանյալը հարցաքննվել է տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ, մինչդեռ գործն ի սկզբանե հարուցվել էր առանց նրան՝ որպես վկա հարցաքննելու:

Լրահոս
0