https://arm.sputniknews.ru/20200416/Forbes-harust-savel-karapetyan-200-22749503.html
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է
Sputnik Արմենիա
Կարապետյանը, 2,5 միլիարդ դոլար կարողությամբ, ցուցակի 39-րդ տեղում է։ Անցած տարվա համեմատ նրա դիրքերը թուլացել են։ 16.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-16T16:28+0400
2020-04-16T16:28+0400
2020-04-16T16:48+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/46/20864676_0:0:1600:901_1920x0_80_0_0_2994f774e35e0bb66709b196966adc5d.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/46/20864676_117:0:1541:1068_1920x0_80_0_0_94070ef2866ff037ee19cb73967762c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, հասարակություն , հայաստան, forbes, սամվել կարապետյան
ռուսաստան, աշխարհ, հասարակություն , հայաստան, forbes, սամվել կարապետյան
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է
16:28 16.04.2020 (Թարմացված է: 16:48 16.04.2020) Կարապետյանը, 2,5 միլիարդ դոլար կարողությամբ, ցուցակի 39-րդ տեղում է։ Անցած տարվա համեմատ նրա դիրքերը թուլացել են։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանցի հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի վարկածով հայտնվել է Ռուսաստանի 2020 թվականի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
12 դեկտեմբերի 2019, 17:14
Կարապետյանը 2,5 միլիարդ դոլար կարողությամբ 39-րդ տեղում է։ Նախորդ տարի գործարարը ցուցակի 29-րդ տողում էր։
Forbes-ի ռեյտինգային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է «Նորնիկելի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը՝ 19,7 միլիարդ դոլարով։ Նրան հետևում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 18․1 միլիարդ դոլարով։
Եռյակը եզրափակում է «Նովատեկի» հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը՝ 17,1 միլիարդ դոլարով։
Հայ բազմազավակ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. Forbes
Ամսագիրը նշում է, որ Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց համատեղ կարողությունը նվազել է 40 միլիարդով՝ կազմելով մոտ 456 միլիարդ դոլար։ Դա պայմանավորված է նավթի գների անկմամբ և ֆինանսական շուկաների տատանումներով։
Բացի այդ, 2020 թ․-ին իջել է ռեյտինգի շեմը։ Forbes-ի ցուցակում հայտնվելու համար հիմա բավական է 400 միլիոն դոլար կարողություն ունենալ։ Անցած տարի դրա համար առնվազն 500 միլիոն դոլարի ունեցվածք էր պահանջվում։
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան