00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ

© Sputnik / Aram NersesyanМинистр здравоохранения Арсен Торосян посетил места изоляции граждан (15 апреля 2020). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян посетил места изоляции граждан (15 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը պատմեց, թե քանի ժամ է տևել այս օրերին իր ռեկորդային քունը, վերջին անգամ երբ է տեսել որդուն և ծնողներին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի-Sputik. Առաջիկա երկու տարիներին բնականոն կյանքին վերադառնալ, հավանաբար, չի ստացվի։ Այս կարծիքին է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

© Sputnik / Aram NersesyanSputnik Արմենիայի թղթակիցը նախարարին հանդիպել է երևանյան հյուրանոցներից մեկի մոտ
Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակիցը նախարարին հանդիպել է երևանյան հյուրանոցներից մեկի մոտ

Sputnik Արմենիայի թղթակիցը նախարարին հանդիպեց երևանյան հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ կարանտինային խիստ ռեժիմում ապրում է մեկուսացված քաղաքացիների մի մասը։ Թորոսյանը պատմեց, որ խոսել է բուժանձնակազմի հետ՝ տեղեկանալով մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Նրանք բոլորն իրենց լավ են զգում։ Նախարարի խոսքով՝ որպես կանոն, մեկուսացման առաջին օրերին լինում է, որ 5-10 քաղաքացի իրենց լավ չեն զգում, անմիջապես հոսպիտալացվում են ու հետազոտվում։ Մի մասի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվում։

«Այս ամբողջ ընթացքում մեկուսացված քաղաքացիներից 400-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե նրանք կարանտինում չլինեին, պատկերացրեք՝ այդ 400-ը քանի հոգու կարող էին վարակել»,- ասաց նախարարը։

Թորոսյանը նշեց՝ այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ համավարակը կնահանջի: Վիրուսը կարող է շատ անկանխատեսելի լինել։ Նախարարը կարծում է, որ հնարավոր է նվազեցնել տեմպը, եթե քաղաքացիներն ուշադիր լինեն և հետևեն անվտանգության կանոններին։

Пресс-конференция министра здравоохранения Армении Арсена Торосяна на тему коронавируса (19 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Թորոսյանը կոչ է անում չթուլանալ

«Մենք պետք է զգոն լինենք հատկապես աշնանը, ձմռանն ու հաջորդ գարնանը, քանի որ հնարավոր է՝ նոր բռնկումներ լինեն»,- նշեց նա։

Նախարարը կոչ արեց մարդկանց պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և խուսափել ռիսկի խմբի քաղաքացիների հետ շփումներից։

Նա կարծում է, որ համաշխարհային այս մարտահրավերին պետք է ազգովին դիմագրավենք։

Թորոսյանն անկեղծացավ, որ վերջին շրջանում տանը հազվադեպ է լինում, մարտի սկզբից սկսած՝ օրական միջինը հինգ ժամ է քնել, իսկ ռեկորդային քունը 6 ժամ է եղել։ 

© Sputnik / Aram NersesyanԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

«Տղայիս արդեն տասը օր չեմ տեսել, որովհետև ծնողներիս մոտ եմ ուղարկել, որ հեռավար դասերն անեն. տանն ինքնուրույն չէր անում։ Ծնողներիս արդեն երկու շաբաթ է՝ չեմ տեսել։ Աղջկաս ամեն օր եմ տեսնում, բայց ուշ երեկոյան՝ քնելուց առաջ կամ վաղ առավոտյան, երբ նա դեռ քնած է»,- պատմեց ՀՀ առողջապահության նախարարը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ բուժվում է կորոնավիրուսով հիվանդների մի մասը։ Բուժաշխատողները պատմել էին, թե արդեն քանի օր չեն եղել տանն ու ինչ ցանկություններ ունեն։

© Sputnik / Aram NersesyanՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ - Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Լրահոս
0