Իտալիան եվրոպական երկրներից ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համավարակից, սակայն իտալացիները քթները չեն կախում։ Մարտի 11-ից երկիրը գրեթե փակ է, իսկ մարդիկ մեկուսացած են իրենց տներում։
Սակայն նույնիսկ դա չի խանգարում տաքարյուն ու կրակոտ իտալացիներին շարունակել ուրախանալ ու վայելել կյանքը։ Նրանք մե՛կ պատշգամբ են դուրս գալիս և միմյանց հետ երգում, մե՛կ հարևանների հետ շամպայն խմում։
Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են մի քանի բնակարանների հարևանները դուրս եկել պատշգամբ և չրխկացնում շամպայնի բաժակները, որոնք ամրացված են բամբուկի երկար փայտերին։ Մարդկանց դեմքին ուրախություն է, նրանք միմյանց բարեմաղթանքներ են հղում․այդ ամենը նկարահանվում է հեռախոսով։
Իտալացիներին, ինչպես ասում են, չես արգելի կյանքը վայելել, նրանք անպայման ելք կգտնեն ցանկացած իրավիճակում։
Նշենք, որ Իտալիան Չինաստանից հետո երկրորդ երկիրն է, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսային վարակից։ Իտալիայում արտակարգ դրության ռեժիմ է գործում, տեղի իշխանությունները սահմանափակել են բնակիչների տեղաշարժը, փակել դպրոցները, խանութներն ու ռեստորանները, չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները և ազգային առաջնության ֆուտբոլի խաղերը։
«Ave Maria»․ Անդրեա Բոչելին Զատիկի օրը ելույթ է ունեցել Միլանի տաճարում
Ներկայումս Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 159 516 մարդ, նրանցից 20 465–ը մահացել են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
ԱՄՆ-ից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած աշակերտները կատարում են Երևանի հիմնը․ տեսանյութ