00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Գարեգին Բ–ի՝ Քոչարյանին ազատ արձակելու կոչին

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на судебном заседании по делу "1 марта" (3 марта 2020). Еревaн
Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (3 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանե Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը գործարար Սամվել Մայրապետյանի պատմության հետ կապված իր հարցերն ունի՝ ուղղված Մայր Աթոռին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունն արձագանքել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայտարարությանը, որն ավելի վաղ կոչ էր արել կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կառավարությունը չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Գևորգյանը հիշեցրեց, որ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը անձնական երաշխավորություն էր ներկայացրել գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Оганнес Худоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»

Մայրապետյանը ևս անցնում է 2008 թվականի մարտի 1-ի գործով, ինչպես նաև մեղադրվում է խոշոր չափի կաշառք տալու և փողեր լվանալուն օժանդակելու մեջ։

«2019 թվականի հունվարին Մայրապետյանը բուժման պատրվակով հեռացել է երկրից, և քննչական մարմնի պահանջից անկախ, ինչպես նաև ի հեճուկս քահանա Վահրամ Մելիքյանի երաշխավորությունների, այդպես էլ չի վերադարձել», – նշեց վարչապետի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Գարեգին Բ–ի կոչը հիմնված է բժիշկների կարծիքների վրա  և կորոնավիրուսի համավարակի ֆոնին առողջական վիճակի հետագա բարդացումներից Քոչարյանին ապահովագրելու անհրաժեշտությամբ։

Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. ևս 1 միջնորդություն կներկայացվի

Կաթողիկոսը կարծում է, որ նման հարցերում եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա։ Նա նշել է,  որ համավարակի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության ուղղությամբ՝ նրանց վտանգավոր վարակից զերծ պահելու համար։

Լրահոս
0