https://arm.sputniknews.ru/20200415/Hayastann-u-Vrastany-patrast-en-hamagorcakcel-koronavirusi-dem-payqarum-22737567.html
Միրզոյանը և Տալակվաձեն զրույցել են․ ի՞նչ են քննարկել ՀՀ և Վրաստանի խորհրդարանի նախագահները
Միրզոյանը և Տալակվաձեն զրույցել են․ ի՞նչ են քննարկել ՀՀ և Վրաստանի խորհրդարանի նախագահները
Sputnik Արմենիա
Երկրները փոխադարձ աջակցության պատրաստակամություն են հայտնել։ Վրաստանի խորհրդարանի նախագահն առողջություն է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։ 15.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-15T16:29+0400
2020-04-15T16:29+0400
2020-04-15T16:33+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/06/22280612_0:0:3001:1698_1920x0_80_0_0_69f0bff29b1a5e8034915a1173d90a8d.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/06/22280612_0:-1:2993:1881_1920x0_80_0_0_81455e7a530deac625e780f6845d0d65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , տարածաշրջան , աշխարհ, կորոնավիրուսը աշխարհում
հայաստան, հասարակություն , տարածաշրջան , աշխարհ, կորոնավիրուսը աշխարհում
Միրզոյանը և Տալակվաձեն զրույցել են․ ի՞նչ են քննարկել ՀՀ և Վրաստանի խորհրդարանի նախագահները
16:29 15.04.2020 (Թարմացված է: 16:33 15.04.2020) Երկրները փոխադարձ աջակցության պատրաստակամություն են հայտնել։ Վրաստանի խորհրդարանի նախագահն առողջություն է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի-Sputik. Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են օգնել մեկմեկու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Համավարակի թեման հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների խորհրդարանների ղեկավարները՝ Արարատ Միրզոյանն ու Արչիլ Տալակվաձեն։
Վրաստանի խորհրդարանի նախագահը Facebook-ի իր էջում պատմել է, որ գործընկերները քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներն ու կարիքները։ Հ
եռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել համավարակի հետևանքով Հայաստանում առաջացող տնտեսական խնդիրներին։
Տալակվաձեն ներկայացրել է այն միջոցառումները, որոնք ձեռնարկում է վրացական կողմը կորոնավիրուսի դեմ պայքարում։
Երկրները փոխադարձ աջակցության պատրաստակամություն են հայտնել։ Տալակվաձեն առողջություն է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։
Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել
Նշենք, որ Երևանի և Թբիլիսիի միջև այս առնչությամբ արդեն ամուր փոխգործակցություն է հաստատվել։ Երկու երկրների միջև ձևավորված վստահության շնորհիվ՝ Հայաստանը կարողացել է մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպումը նույնիսկ փակ սահմանների պայմաններում։
Հայաստանի 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան