00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պայթյուն» հետո կլինի․ ինչպես է կորոնավիրուսը ազդում Հայաստանի տնտեսության վրա

© Sputnik / Andranik GhazaryanВесенняя ереванская улица
Весенняя ереванская улица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի հետևանքներն անջնջելի հետք կթողնեն համաշխարհային տնտեսության վրա։ Այն կզգան բոլոր երկրները ինչպես իշխանության, այնպես էլ շարքային քաղաքացիների մակարդակով։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսը վնասում է ոչ միայն մարդկանց թոքերը, այլև հզոր հարված է հասցնում երկրների տնտեսությանը, և Հայաստանն այս հարցում բացառություն չէ։ Sputnik Արմենիան տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ փորձել է պարզել` ինչպես է համավարակն ազդում համաշխարհային ու հայկական տնտեսության վրա։

Եկամտի համաձայն՝ մեր երկրի բնակչությունը կարելի է բաժանել երեք պայմանական խմբի։

Премьер-министр Никол Пашинян перед началом церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա

Առաջին խմբին են պատկանում մարդիկ, որոնք այս ընթացքում պահպանել են իրենց եկամուտը, հատկապես՝ աշխատավարձերի մասին է խոսքը։ Արտակարգ դրության պայմաններում նրանց ծախսերը նվազում են (տրանսպորտի, սպորտի, ժամանցի), ու նրանց խնայողությունները կարող են ավելանալ։

Երկրորդ խմբի եկամուտը կարող է 20-30%-ով նվազել։ Նրանք կարող են որոշակիորեն պահել «հավասարակշռությունը» (ծախսերը կրճատելու հաշվին), եթե մթերքի գները չփոխվեն։

Երրորդ խմբին պատկանում են այն մարդիկ, որոնք ընդհանրապես եկամուտ չունեն։ Ասենք՝ նրանք օրական շահույթով էին աշխատում, գրանցված չէին ու կարանտինի պատճառով չեն կարողանում աշխատել։ Այս խմբին պետությունը պետք է աջակցի։

Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողներին՝ չմոռանալով նրանց դժվար կացության մասին, հուսանք, որ ներկա իրավիճակի կհանգեցնի նրանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը։ Նրանք կգիտակցեն, որ եթե շարունակեն առանց պայմանագրի աշխատել, ապա արտակարգ իրավիճակում նորից կարող են փակուղում հայտնվել ու կձգտեն «օրինականացնել» իրենց կարգավիճակը։

«Ընդ որում՝ ներկայիս պայմաններում պետության կողմից նրանց նվազագույն սպառողական զամբյուղի ապահովման հարցը միանշանակ անհրաժեշտ է», - նշեց Խաչատրյանը։

Սնունդ

Կարանտինն ու «տնային կալանքը» հանգեցրել է նրան, որ մարդկանց հիմնական առաջնահերթությունները  կենտրոնացել են Մասլոուի բուրգի երկու ամենացածր կետերում՝ սնունդ ու անվտանգություն (այդ թվում՝ պարենային)։

Ծախսերի մեջ բաց է գոյացել, քանի որ ժամանցային ոլորտը դուրս է մնացել։ Մարդիկ մեծ մասամբ գումարը ծախսում են սնունդի վրա, ինչի պատճառով մի շարք երկրներ, վախենալով պակասորդից, սահմանափակում են արտահանումը։

Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի

Երբեմն մարդիկ այնքան են կենտրոնանում սնունդ կուտակելու վրա, որ որևէ ապրանք, օրինակ՝ կոճապղպեղը, «փրկության միջոց» է դառնում։ Եվ, բնականաբար, գինը աներևակայելի բարձրանում է, ու իրավիճակից օգտվողներ են գտնվում։

«Որոշ մարդկանց ոչ ռացիոնալ վարքի պատճառով ոմանք մեծ գումարներ են աշխատում»,  -ասաց Խաչատրյանը։

Սնունդի վրա չափազանց շատ ծախսելու մյուս բացասական հետևանքը կարող է լինել սովորական ճարպակալումը։ Հատկապես, հաշվի առնելով, որ մարդիկ հիմնականում տանն են, քիչ են շարժվում ու էներգիա չեն ծախսում։

Տրանսպորտ և փոխադրումներ

Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն ուժեղ հարված է հասցրել նաև տրանսպորտի ոլորտին՝ սկսած խոշոր ավիաընկերություններից, երկաթուղիներից, վերջացրած սովորական տաքսիներով։ Այժմ միայն բեռնափոխադրումներ են իրականացվում։

Տրանսպորտի ոլորտը, այդ թվում՝ Հայաստանում, դադարել է եկամտի աղբյուր լինելուց։ Մարդիկ կամ տանն են, կամ ստիպված են տաքսիով տեղաշարժվել։

Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Չինացիները, Արարատն ու բլոկադան. ՀՀ–ն կարող է համավարակի թեման օգտագործել Թուրքիայի դեմ

«Այստեղ պետք է գործի պետական փոխհատուցման համակարգը, որը հաճախ բարձրացնում է աշխատակիցների գրանցման հարցը (ինչը շատ ճիշտ է)։ Սակայն  այդ դեպքում պետական աջակցությունից դուրս են մնում առցանց տաքսիների վարորդները», - ասաց Խաչատրյանը։

Ոմանց համար խնդրի ժամանակավոր լուծում կարող է դառնալ առաքման ոլորտում աշխատելը։

Կրթություն

Կրթության ոլորտը ինչ–որ կերպ փորձում է պահպանել «դիրքերը»։ Մի կողմից էլ հեռավար ուսման անցնելու փորձ է արվում, մյուս կողմից՝ բոլոր հաստատությունները չեն, որ պատրաստ են դրան, բացի այդ՝ դադարեցվել են միջազգային փոխանակման ծրագրերը։

Հատկապես լուրջ է տեխնիկական վերազինման հարցը՝ սկսած մանկապարտեզներից վերջացրած ասպիրանտուրայով։

Օրինակ` բազմազավակ ընտանիքների համար հեռավար ուսուցումը լուրջ մարտահրավեր է։ Ամեն մեկի համար առանձին համակարգիչ, պլանշետ, ժամանակ ու տարածք է պետք։ Այս ամենը կապված է լրացուցիչ ծախսերի հետ, որը շատ ընտանիքներ իրենց չեն կարող թույլ տալ։

Բանկեր, վարկեր, ավանդներ

Եթե ճգնաժամի պայմաններում վարկ վերցրած բիզնեսը դադարում է շահույթ ստանալ, վարկային «արձակուրդ» տրամադրելու հարց է առաջանում։ Մյուս կողմից էլ բանկերի ներդրողները դրանց դիմաց տոկոսներ են պահանջում։

Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար

«Բանկերը, որպես միջին օղակ, նույնպես հարվածի տակ են։ Եթե վարկային մարումների հետ կապված նրանք կարող են փոխել վճարումների օրացույցը, ապա ավանդների հարցում խնդիր է առաջանում», - նշեց Խաչատրյանը։

Այդ դեպքում վարկերի տոկոսները նվազում են, պետությունն իր վրա է վերցնում սուբսիդիա տրամադրելու հարցը։

Ո՞վ է պահելու աշխատավարձ չստացող քաղաքացուն. պարտականության հարցում կարծիքները տարբեր են

Պետք է հաշվի առնել, որ վարկերի մեծ մասը գյուղատնտեսական են։ Գյուղացիներին զրոյական տոկոսադրույքով վարկ տրամադրելը դրական երևույթ է։ Մյուս կողմից էլ՝ ուրիշ վարկեր ունենալու դեպքում նա կարող է ծախսել այդ գումարը նախորդ պարտքերը մարելու համար։ Կամ առանց տոկոս վարկ ձևակերպել մեկ ուրիշ բանկում ավանդ անելու համար։

«Միշտ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն շահել այդ իրավիճակում», - ասաց Խաչատրյանը։

Գները կարող են «պայթել»

Ինչպես նշեցինք, ստեղծված իրավիճակում եկամտից չզրկված բնակչության մի մասի մոտ որոշ ֆինանսական խնայողություններ կլինեն։

Իրավիճակը լավանալուց, արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո այդ գումարը տնտեսություն կմտնի (ժամանցի, սպասարկման ոլորտ)։ Եկամուտը կորցրած մարդիկ իրենց հերթին կփորձեն բաց թողածը վերադարձնել առաջիկա «բումի» ժամանակ։

Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Բանկային վարկերի այլընտրանք. Հայաստանում քննարկվում է լիզինգի կիրառման հարցը

«Այս ամենը կարող է գների կտրուկ աճի հանգեցնել», - ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի կարծիքով՝ հենց այդ պատճառով պետք է սահմանափակումները կամաց-կամաց հանել, որ անցումը դեպի նորմալ կյանք աստիճանաբար իրականացվի։

Վարակի ևս մեկ «հետք» կլինի այն, որ մարդիկ սկսեն պատրաստվել նման իրավիճակի կրկնությանը` «սև օրվան»։ Օրինակ` պատերազմ տեսած մարդիկ միշտ շատ ավելի խնայող են, քան այն մարդիկ, որոնք պատերազմ չեն տեսել։

Սրանք փոփոխությունների ենթարկված բոլոր ոլորտները չեն, բայց միայն այսքանի ներկայացումն արդեն թույլ է տալիս հասկանալ՝ ինչ «խորն» է ներխուժել կորոնավիրուսը։

Նշենք, որ ապրիլի 14-15-ին Արժույթի միջազգային հիմնադրամը կներկայացնի իր տնտեսական կանխատեսումները։ Ամբողջ աշխարհում ռեցեսիայի ծավալները կներկայացվեն արդեն թվերով։

Լրահոս
0