ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը գրել է, որ գիշերը Երևանում կրակոցներ են հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ։
«Այսօր ժամը 02:30-ի սահմաններում կրակել են Ազոյանի՝ Օրբելի փողոցում գտնվող բնակարանի պատշգամբի ուղղությամբ։ Նրա բնակարանը 5-րդ հարկում է, և կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները։ Բարեբախտաբար, վիրավորներ չկան»,–գրել է նա։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ապրիլի 14-ին, ժամը 01:42-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ կրակել են իր տան պատաուհանի վրա, փամփուշտը մտել է ներս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01:20-ին, անհայտ անձը, անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի ապակին, դիպել ննջարանի պատին և ընկել մահճակալի վրա:
Անձնական վեճ, խմբակային «ռազբորկա». Գլաձորում կրակոցներ են հնչել
Նշանակվել են համալիր փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրոստվում են նյութեր: