00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրավիճակը շատ ավելի բարդ է, քան պատկերացնում ենք»․ Արայիկ Հարությունյան

© Sputnik / Aram NersesyanГосударственный министр Карабаха Араик Арутюнян
Государственный министр Карабаха Араик Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը քվեարկությունն ավարտելուց հետո պատասխանել է ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողների հարցերին, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի մասին:

Парламентские и президентские выборы в Карабахе (31 марта 2020). - Sputnik Արմենիա
Արցախում բացվել են ընտրատեղամասերը. մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը

«Իրավիճակը շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք: Բայց ամենակարևորը՝ ՀՀ իշխանություններն ունեն կամք և վճռականություն, և միասին՝ համայն հայությամբ, մենք կարողանալու ենք ոչ միայն դիմակայել, այլև հաղթանակած դուրս գալ այս իրավիճակից: Միայն ժամանակ է պետք»,- ասաց Հարությունյանը:

Ընտրական գործընթացի պասիվությունը՝ ընտրությունների նախորդ փուլի համեմատ թեկնածուն բնական որակեց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը:

Հարությունյանը շեշտեց, որ ներկա պահին պաշտոնապես հայտարարված հիվադացության ցուցանիշով Արցախում կորոնավիրուսային հիվանդության պանդեմիա չկա, հետևաբար, ԱՀ նախագահը արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմք չուներ:

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հայտնաբերվել

Ըստ Հարությունյանի՝ սա է պատճառը, որ Բակո Սահակյանն Արցախում ոչ թե հատուկ դրություն, այլ հատուկ իրավիճակ է հայտարարել՝ հետևելով ԱՀ Սահմանադրության պահանջին:

Հարությունյանը հույս հայտնեց նաև, որ հիվանդության տարածման հետևանքով Արցախի տնտեսությունն աղետալի վիճակում չի հայտնվի:

«Աղետ կլինի, եթե այս իրավիճակը երկար տևի: Եթե գոնե 3-4 ամիս տևի, այդ ժամանակ շատ ավելի հեշտ կլինի: Իսկ եթե երկար տևի, մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր տնտեսությունը, մեր տնտեսության կառուցվածքը, և, համախմբվելով ՀՀ իշխանության շուրջը, մենք կարողանալու ենք պատվով դուրս գալ այս վիճակից»,- նշեց նա:

Шуши, Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում

Հիշեցնենք՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Վերջին երկու օրերին Արցախում նոր թեստավորումներ չեն իրականացվել:

Վերջին տվյալներով՝ ԱՀ-ում կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացի կա, որոնցից երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Արցախում մարտի 31 –ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում նախկին վարչապետ (պետնախարար) «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։

Լրահոս
0