00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տատիկի սարքած փափուկ բարձն այլևս այն չէ»․ հայուհիները միացել են նոր մոդայիկ մարտահրավերին

© Photo : Photo by Taisiia Stupak on UnsplashУкутанная в одеяло девушка
Укутанная в одеяло девушка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորաձև մարտահրավերը գրավել է ամբողջ աշխարհի օգտատերերին, սակայն Հայաստանում դրանով այնքան էլ հետաքրքրված չեն։

ԵՐԵՎԱՆ 13 ապրիլի – Sputnik․ Կորոնավիրուսի համավարակի և կարանտինի պատճառով շատ երկրներ փակվել են, մարդիկ նստած են տանը՝ մեկուսացած և ձանձրույթից խուսափելու զանազան միջոցներ են հնարում։

© Photo#QuarantinePillowChallenge. «բարձ հագած» լուսանկարվելու մարտահրավերի մասնակիցներ
«Տատիկի սարքած փափուկ բարձն այլևս այն չէ»․ հայուհիները միացել են նոր մոդայիկ մարտահրավերին - Sputnik Արմենիա
#QuarantinePillowChallenge. «բարձ հագած» լուսանկարվելու մարտահրավերի մասնակիցներ

Ամենահետաքրքիրներից մեկը #QuarantinePillowChallenge-ն է՝ «բարձ հագած» լուսանկարվելու մարտահրավերը։ Աղջիկները բարձը գոտիով մարմնին ամրացնում են այնպես, որ այն շրջազգեստի տեսք ունենա։ Instagram-ում այս հեշթեգով մոտ 30 հազար լուսանկար է հրապարակվել ամբողջ աշխարհից։

Публикация от artlunara (@artlunara)

Լուսանկարվում են և գլամուր ոճով․․․ և ռոք ոճով։

Մարտահրավերին սկսել են միանալ նաև տղամարդիկ, ինչպես նաև աստղերը։ Օրինակ` հայտնի ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մարտահրավերին միացել է դստեր հետ միասին։

Հայաստանում մարտահրավերը դեռևս մեծ տարածում չի գտել։ Ինչպես արդարացիորեն մեկնաբանեց օգտատերերից մեկը, մարտահրավերը մեր տատիկների սարքած փետուրե բարձերով այն տեսքը չի ունենա։
Посмотреть эту публикацию в Instagram

Lan dur dur!! Yanlış yastık😬😅 (Sanırım yapacak birşeyim kalmamaya başladı..🤯) #quarantinepillowchallenge #quarantinelife #quarantine #pillowchallenge #seymasubasi #caillou

Публикация от Abdullah Tosya (@abdullahtosyatattoo)

Բայց, այնուամենայնիվ, գտնվեցին և համարձակներ

Լիլի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել մարմնին ամրացված մոդայիկ բարձով։ «Զգեստի» լայն գոտին ընդգծել է աղջկա իրանն ու հիանալի կազմվածքը։ «Վիկան՝ քրոջս աղջիկն է լուսանկարել։ Չգիտեմ էլ՝ էդ երեխայի վրա լավ ազդեցություն եմ թողնում, թե վատ։ Բայց մորաքույրներին չեն ընտրում, այլ սիրում, հարգում, նկարում են»,-լուսանկարը մակագրել է Լիլին։

Посмотреть эту публикацию в Instagram

На домашке💄💄#pillowchallenge 🤜🤛

Публикация от Ксения Бородина (@borodylia)

Նելլի Հարությունյանը լուսանկարվել է վարդագույն պաստառներով սենյակում՝ վարդագույն բարձով։

«Սա իմ կարանտինային ոճն է»,-գրել է աղջիկը։ Մեկնաբանություններում հետևորդներից մեկը հարցրել է, թե ուր է նա պատրաստվում գնալ այդ տեսքով՝ ճաշասենյա՞կ, թե՞ խոհանոց։

Միշա Գալուստյանը սափրել է դեմքը և մարտահրավեր նետել հայտնիներին

Էնջի Պողոսյանը ֆլեշմոբին միացել է սև գոտիով ամրացված երկնագույն բարձով և կապույտ գլխազարդով։ «Հահա, երևի պետք էր ավելի գլամուր լինել»,-մյուս օգտատերերին «խայթելով», գրել է նա։

Ֆլեշմոբին միացել է նաև հեռուստահաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը։ Նա սպիտակ բարձ է «հագել»՝ սև աքսեսուարներով՝ գոտի, ակնոց, ժամացույց։

«Կարանտինի պատճառով արդեն մոռացել եմ, թե ինչ կա իմ զգեստապահարանում»,-իր հրապարակումը մակագրել է Սոնան։

Եվ վերջում՝ ամենադրականը։ Կարմեն Ղազարյանը բարձեր է «հագցրել» իր փոքրիկ դստերը՝ Գաբիին։ Երեխան լուսանկարվել է երեք «շորիկով»՝ ոճային սպիտակ-կարմիր բարձով և համապատասխան աքսեսուարներով, նուրբ կաթնագույն բարձով և գրանժ ոճի մոխրագույնով։

 Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1013-ի։ Վիրուսից մահացել է 13 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Լրահոս
0