ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում, բժշկական խալաթ է «հագել»։ Արձանի վերափոխման տեսանյութը տարածվում է սոցիալական ցանցերում։
Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Փրկչի արձանը լուսավորության միջոցով աստիճանաբար վերածվում կորոնավիրուսի համավարակի օրերի իրական փրկչի՝ բժշկի։
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Բացի այդ, արձանի վրա տարբեր լեզուներով հայտնվում է «շնորհակալություն» բառը, իսկ Քրիստոսի թևերին արտացոլվում է համավարակի կոչը՝ մնացեք տանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համավարակ և բոլոր երկրներին կոչ արեց միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
ԱՀԿ–ի տվյալներով՝ ապրիլի 13-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 1,7 միլիոնի սահմանը։
Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ